ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին

Պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ից 19-ը Մոսկվայում և Կուբինկայում կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին, ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության և մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին, «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

Բացի այդ՝ ԶՈՒ ներկայացուցիչները Մոսկվայում հունիսի 16-ից 19-ը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի քննարկմանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: