ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարեփոխումների նոր ծրագիրը խուճապ է առաջացրել Հունաստանում

Հունաստանում այս պահին լարված ներքաղաքական իրավիճակ է: Չնայած որ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց վարկատուների պահանջները բավարարելուն, միևնույն է մի հոծ զանգված շարունակում է ընդդիմանալ սպասվող բարեփոխումներին՝ համարելով, որ երկրի համար շատ ավելի լավ կլիներ Եվրագոտուց դուրս գալ, քան այս նոր սոցիալ-տնտեսական բեռի տակ ընկնել:

Հարկերի բարձրացմանն ու թոշակային տարիքի ավելացմանը հունական խորհրդարանի 300 պատգամավորներից կողմ քվեարկել էին 229-ը, իսկ դեմ 64-ը՝ ընդ որում նրանցից 32-ը հենց իշխող Սիրիզա կուսակցությունից էին: Վարկատուների պահանջներին դեմ քվեարկողների թվում էին անգամ վարչապետ Ցիպրասին շատ մոտ կանգնած մարդիկ՝ էներգետիկայի նախարար Պանագիոտիս Լաֆազանիսը, ինչպես նաև սկանդալային դեմք դարձած՝ նախկին ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Երկուսն էլ հավասարապես վստահեցրել են, որ միշտ էլ Ցիպրասի կողքին կանգնած են լինելու և սատարելու են իրեն, սակայն ոչ մի կերպ չեն կարող համաձայնել իրենց առջև դրված պահանջներին:

«Ես վարչապետի տրամադրության տակ եմ, և եթե հարկ լինի հրաժարական տալ, անմիջապես հրաժարական կտամ նրա համար: Ես սատարում եմ թե՛ Ցիպրասին, թե՛ ամբողջ Սիրիզա կուսակցությանը: Բայց քվեարկել այդ պահանջների օգտին՝ ոչ մի դեպքում», - մասնավորապես նշել է Լաֆազանիսը, իսկ Վարուֆակիսն իր հերթին իրենց առջև դրած օրնագիծը հեգնանքով «Նոր վերսալյան պայմանագիր» է որակել:

Ինչ վերաբերում է վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ապա վերջինս հայտարարել էր, որ նման ճակատագրական որոշում կայացնելն անխոս շատ բարդ է եղել, սակայն նա իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը, և այսպիսով գոնե խուսափել է երկիրը սնանկ ճանաչելուց ու եվրոպական կառույցները լքելուց:

«Ես պատրաստ էի դիմումս ստորագրել և դուրս գալ աշխատանքից, եթե իմ կուսակցությունից 120 հոգուց պակաս մարդ աջակցեր ինձ: Սակայն օրինագծի օգտին Սիրիզայից 124 հոգի է քվեարկել», - նշել է Ցիպրասը՝ եզրափակելով, որ մեծ հույսեր ունի,թե այս կես տարվա պայքարն ու ի վերջո ստորագրված համաձայնագիրը շուտով կտան իրենց պտուղներն ու դրական արդյունքները:

Ինչևէ, բացի խորհրդարանական երկար ու թեժ գիշերվանից, որը շատ բան պետք է վճռեր երկրի համար, աժիոտաժ էր տիրում նաև մայրաքաղաք Աթենքի փողոցներում: Բացի կենտրոնական մի շարք փողոցներից, անմիջապես խորհրդարանի շենքի առջև ևս քաղաքացիական ակտիվիստներ ու ընդդիմադիրներ էին հավաքվել, ովքեր պահանջում էին չստորագրել օրինագիծն ու «հանգիստ թողնել հույն ժողովրդին»: Ոստիկանական զինված ուժերը ստիպված են եղել արցունքաբեր գազի միջոցով ցրել ցույցը, ինչի արդյունքում է՛լ ավելի մեծ ագրեսիա է առաջացել մայրաքաղաքում:

Բարեփոխումների ծրագիրը, որն այսքան տարակարծություններ է առաջացրել, անսպասելիորեն քննադատվել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, որը հատուկ զեկույց է ներկայացրել՝ նշելով վարկատուների ներկայացրած թվով երրորդ պահանջափաթեթի բոլոր թերությունները: ԱՄՀ-ն՝ ի դեմս իր ղեկավար Քրիստին Լագարդի, մասնավորապես նշել է, որ այս նոր ծրագիրը չի կարող Հունաստանին հանել ճգնաժամից և կոչ է արել իր եվրոպացի գործընկերներին՝ ամեն դեպքում թեթևացնել Հունաստանի արտաքին պարտքը, քանի որ իրատեսական չէ, որ երկիրը կկարողանա այն ծածկել նման հանգամանքներում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.12.2024
       
    31.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: