Ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի 63-րդ կառավարությունը

Կոալիցիա կազմելու քաղաքական օրակարգը շարունակում է զբաղեցնել կարևոր տեղ հետընտրական Թուրքիայում: Դեռևս անորոշ է, թե ինչպիսի կառավարություն է ունենալու երկիրը՝ կոալիցիոն, թե՞ տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ: Մեկ այլ անորոշ և բավական հետաքրքիր խնդիր է, թե կոալիցիայի ձևավորման դեպքում, ո՞ր ուժերը կներգրավվեն նրա կազմում: Այս հարցի հետ կապված միջկուսակցական հանդիպումները և քննարկումները դեռևս շարունակվում են:
Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Թուրքիայի 63-րդ կառավարություն ձևավորելու մանդատ է տվել: Թուրքիայի նոր խորհրդարանը պարտավոր է ձևավորել մանդատը ստանալուց հետո 45 օրվա ընթացքում: Այն դեպքում, եթե խորհրդարանը չկարողանա այդ գործընթացը ավարտել ժամանակին, երկրի նախագահը կլուծարի այն և կնշանակի նոր արտահերթ ընտրություններ:
Մանդատը ստանալուց հետո Դավութօղլուն անմիջապես կուսակցությունների ղեկավարների հետ ունեցավ հանդիպման ամբողջական շարք.
Հուլիսի 13-ին Դավութօղլուն սկսեց կուսակցությունների ղեկավարների հետ բանակցությունների առաջին փուլը:
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը Հանրապետա-ժողովրդական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Կուսակցությունների պատվիրակությունների հանդիպումը, որը կայացել է Ժողովրդա-հանրապետական կուսացկության գրասենյակում տևել է 1.5 ժամ: Այս հանդիպումից հետո սկսվեց շրջանառվել այն փաստը, որ այս կուսակցությունների միավորումն ամենահավանական տարբերակն է: Իր հերթին Դավութօղլուն հայտարարեց, որ հանդիպումը տեղի է ունեցել «ջերմ և ընկերական մթնոլորտում»:
Հանդիպումից հետո Հանրապետա-ժողովրդական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ արեց իր կուսակցության անդամներին զերծ մնալ երկրի նախագահի հասցեին հնչող հայտարարություններից:
Հուլիսի 15-ին կայացավ Ահմեթ Դավութօղլու հանդիպումը «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ: Հանդիպման ժամանակ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ ցանկություն չունի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմել, քանի որ երկրի ապագայի հարցում երկու կուսակցությունների մեջ գոյություն ունեն հակասական տեսակետներ:
Նա նաև նշել է, որ պետք չէ Թուրքիային թողնել առանց կառավարության:
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի հետ 1 ժամ 44 րոպե տևած զրույցից հետո Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Դևլեթ Բահչելին չի ցանկանում կազմել կոալիցիա:
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Դավութօղլուի և Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ հիմնականում անդրադարձել են քրդական խնդրի դեմոկրատական լուծման գործընթացի քննարկմանը, որը սկսվել էր 2009 թվականին և մինչ այժմ որևէ առաջընթաց չի ունեցել՝ ԱԶԿ-ի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարվելու պատճառով:
Հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմելու տարբերակը դեռևս հնարավոր չի համարում։ Վարչապետը կուսակցությանը կոչ էր արել կողմնորոշվել, թե ինչ մոտեցում ունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների մղած զինված պայքարի հետ կապված։
Կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները և նրանց կողմից հնչեցրած հայտարարություններից ելնելով՝ հարց է առաջանում, թե կհաջողվի արդյո՞ք, ստեղծել կոալիցիոն կառավարություն:
Հիմնվելով վերջին իրադարձությունների վրա՝ կարելի է ասել, որ երկրի ներկայիս իշխանությունն երկակի խաղ է վարում: Կոալիցիոն կառավարության ձևավորման և արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություններն այժմ հավասար են գնահատվում:
Իհարկե, կոալիցիոն կառավարությունը չի բխում Էրդողանի շահերից, սակայն այս պարագայում նույնպես հնարավոր է, որ նա օգտվի ստեղծված առիթից: Էրդողանը կարող է կոալիցիոն կառավարությունն օգտագործել որպես գործիք, որը հնարավորություն կտա հասարակությանը համոզել, թե ընդդիմության հետ համագործակցության պատճառով է երկրում առաջանում անկայունություն:
Կարելի է ասել, որ Էրդողանը վստահ է իր իշխանությունն ամրապնդելու հարցում: Արտաքինից ցույց տալով, որ հարգում է ժողովրդի կարծիքը և ընտրությունը՝ նա երկակի խաղ է վարում իր հասարակության հետ: Այս մասին է վկայում այն փաստը, որ չնայած նրան, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) հրաժարական է տվել՝ ժամանակավոր կառավարությունը շարունակում է իր մարդկանց ապօրինաբար նշանակել բարձր պաշտոնների: Ներկայումս շուրջ 700 մարդ զբաղեցնում է պաշտոն քաղաքացիական ծառայության ոլորտում՝ Արդարադատության նախարարության, Ներքին գործերի նախարարության և Բնապահպանության ու քաղաքաշինության նախարարության ոլորտում:
Սակայն, պետք է նշել, որ ժամանակավոր կառավարությունն իրավունք չունի, որոշումներ կայացնել, քանի դեռ կոալիցիոն կառավարության ձևավորումը (որը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի վերջ) կամ արտահերթ ընտրությունների իրականացումը տեղի չի ունեցել:
Կարելի է ասել, որ Էրդողանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի օգուտ քաղի երկու դեպքում էլ: Կոալիցիոն կառավարության ձևավորման դեպքում կփորձի այն ծառայեցնել սեփական շահերին, իսկ նման սցենարի ձախողման դեպքում՝ կաշխատի առավելագույնս օգտվել արտահերթ ընտրություններից:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա Թուրքիայում սա շատ լավ հասկանում են և արդեն փորձում են ձեռնարկել կանխարգելիչ քայլեր:
- Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող...
- C-400-ից հրաժարվելը չափազանց խնդրահարույց կլինի․ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը նաև հաստատել է, որ Թուրքիան C-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի...
- Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին Էրդողանի հասցեին մեղադրանքների պատճառով Լրատվականի տվյալնելով՝ իրանցի դիվանագետին հաղորդել են Անկարայի արձագանքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին...
-
20:33
Զախարովա․ Ի՞նչ ենք ուզում՝ Արցախում տուրիզմի զարգացում, թե՞ փախստականների վերադարձ
-
19:03
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ
-
18:30
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
-
18:27
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի հետ
-
18:27
Ալիևը իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
-
18:25
Թուրք իշխանությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին արած հայտարարությունները մեծ մարտահրավերներ են իրենց մեջ պարունակում
-
17:51
Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը
-
17:16
ԵԽԽՎ-ն դժգոհ է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից
-
16:33
Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունները ՄԱԿ պաշտոնյան որակել է որպես պատերազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ
-
16:27
ՌԻԱ Նովոստի գործակալությունը ՀՀ ՊՆ-ից պարզաբանում է ստացել Երևանի վրայով ռազմական ավիացիայի թռիչքների առնչությամբ
-
16:00
Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
-
15:51
Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը
-
15:47
Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
-
15:44
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
-
15:13
Պեսկով. հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարման վրա
-
14:45
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի զրույցի վերաբերյալ ռուսական և հայկական կողմերի ուղերձներում ձևակերպումների տարաձայնությունները
-
14:28
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:04
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հանդիպել են
-
12:48
Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. Լևոն Արոնյանը որոշել է հեռանալ Հայաստանից
-
12:34
Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն միջազգային կազմակերպություններին հուշագիր է ուղարկել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:43
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6 կմ/ժ