ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրայան Հրիսթեան ավարտում է առաքելությունը Հայաստանում

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սահակյանը բարձր է գնահատել Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել, ԵՄ-ի պատվիրակությունն ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում:

Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան գործակցությունը: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման և պատշաճ անցկացման համար: Եվրամիության պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաև Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է պաշտոնավարման ընթացքում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին և հետագա համագործակցությանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: