ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր

2021թ. հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը: Այդ հանդիպումից թերևս ամենահիշարժանը Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակության ավելացումն էր՝ ավելի վաղ հաստատված 1,6 մլրդ եվրոյից դարձնելով 2,6 մլրդ եվրո:
Վահրեիի հետ հանդիպումից հետո Հայաստանի՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանին տրամադրվող գումարի զգալի մասը Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ուղղել պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքին՝ դիմադրողականության ամրապնդման համար։ Մհեր Գրիգորյանի խոսքերով «աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանված հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարման և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք, զարգացմանը»:
Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն է անհատույց դրամաշնորհ, ո՞ր մասը՝ վարկային պարտավորություն: Ընդ որում, վերջինիս պարագայում հայտնի չեն նաև վճարման պայմանները: Հայտնի է միայն, որ դրամաշնորհի կամ վարկային բաղադրիչի հստակությունը որոշվելու է հընթացս և սահմանվելու է ելնելով յուրաքանչյուր ծրագրի բնույթից:
Ստացվում է, որ միջոցառումների ավարտից հետո, ելնելով արդեն հաստատված ծրագրերի ֆինանսական օժանդակության կառուցվածքների փաստացի ուսումնասիրությունից, կարելի է հասկանալ՝ ԵՄ կողմից սպասվող օժանդակության ո՞ր մասն էր վարկային պարտավորություն, որն՝ անհատույց գումար:
Բայց այս պահին ԵՄ կողմից իրականացվող գործող ծրագրերի ֆինանսավորման տրամաբանությունը կարող է որոշակիորեն հուշել:
Նախ նշենք, որ ԵՄ կողմից տրամադրվող օժանդակության կառուցվածքում վարկերի և տարատեսակ դրամաշնորհների առկայությունը նորություն չէ: Օրինակ, ըստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամփոփաթերթում առկա տվյալների 2014 թ.-ից ի վեր խառը վարկերի և դրամաշնորհների տեսքով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության ու տրանսպորտի հատվածներում[1]: Օժանդակությունը Եվրամիության կողմից կարող է տրամադրվել ինչպես ուղիղ, այնպես էլ տարբեր կառույցների միջոցով (ԱՄՀ, ՀԲ, ՎԶԵԲ, ԵՆԲ, ԵՄ առանձին երկրներ և այլն):
ՀՀ Ֆինանսների նախարարության՝ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված տվյալների համաձայն, ԵՄ-ի, եվրոպական կառույցների և ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ վարկային ծրագրերի մեջ ներառված են այնպիսիք, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը (տարբեր մասնաբաժիններով), Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը, Հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիրը, Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրը, ծրագրեր Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի տարբեր ենթակառուցվածքներին առնչվող, Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքին, Կովկասյան էլեկտրահաղոդման ցանցի ծրագրերը, Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի շինարարության ծրագիրը, մակրոֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ ոլորտային ծրագրեր[2]:
Ստացվում է, որ սպասվող օժանդակության ներքո հայտարարված հինգ առաջանահերթություններից (փոքր և միջին ձեռնարկությունների աջակցություն, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման և նորարարության խթանում, Երևանի զարգացումը) որոշների ուղղությամբ արդեն իսկ գործում են ծրագրեր, որոնց ֆինանսավորումները վարկավորման տրամաբանության ներքո են:
Միանշանակ է, որ այս փոքր վարժությունը հուշում է որոշակի տրամաբանություն, բայց կրկին չի պատասխանում հարցին, թե նախատեսված օժանդակության ներքո ինչպիսին է անվերադարձ և վերադարձելի գումարների հարաբերակցությունը: Այս իմաստով իհարկե ժամանակ է պետք:
Միևնույն ժամանակ, պետք է փաստել նաև, որ եթե անգամ միջոցների մեծ մասը վարկ է՝ արտաքին պարտք, դա ևս միանշանակ բացասական վերաբերմունքի առարկա չէ, որովհետև այդ դեպքում առաջանում են հավելյալ հարցադրումներ. ի՞նչ պայմաններով են տրամադրվում այդ վարկերը (եթե տոկոսադրույքի մասով, ապա՝ այս պահին գործող եվրոպական վարկերն առավելագույնը 4 %-ով են տրամադրվում, ինչն այնքան էլ բարձր չէ), ինչպիսի՞ պահանջներ են դրվում այդ միջոցներով իրականացվող ծրագրերի ներքո, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման հարցեր (այլ կերպ ասած՝ տրամադրվող գումարների ո՞ր մասն է «վերադառնում» ԵՄ, և որքանով է դա շահավետ Հայաստանի համար) և այլն:
Եվ այս ամենում, թե՛ վարկային, թե՛ դրամաշնորհային միջոցների պարագայում, շարունակում է կարևոր մնալ հարցադրումը՝ կա՞ն արդյոք քողարկված նպատակներ ԵՄ-ի կողմից Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում Հարավային Կովկասում ամենաշատ օժանդակության հատկացման ներքո:
Եթե մինչև 2018թ.-ը ՀՀ-ԵՄ՝ արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի ֆոնին նման քայլն առավել քան ընկալելի էր, ապա 2018թ.-ից սկսած այդ հարաբերությունների խարխլումն իշխանությունների կողմից, մարդու իրավունքների, դատական իշխանության անկախության անընդհատ ոտնահարումներն ու այլ նմանօրինակ երևույթների առկայությունն այս իմաստով առնվազն առաջացնում են այդ հարցը:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանն ու Հայաստանը քննարկում են «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման հարցը Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման, համատեղ սահմանային անցակետի,...
- ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը,...
- Հայ-չեխական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի չեխական կողմի համանախագահն էր Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ...
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ:
- Առկա տնտեսական աճը չի ապահովում բարեկեցության համարժեք աճ Տնտեսական աճը շարունակում է մնալ ոչ ներառական՝ պայմանավորված կառուցվածքով ու արտաքին գործոնների ազդեցությամբ։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
- Շառլ Միշելը ԵՄ կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան առանձնացրեց փաթեթում ներառված է մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման,...
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
-
11:50
Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան
-
11:38
ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը գոհացուցիչ չէ. վարչապետ
-
11:30
Բայդենը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
-
11:25
Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
-
11:11
Իրանը և Օմանը ստորագրել են համագործակցության փաստաթղթեր
-
10:35
ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումները. Ներկա է Փաշինյանը (ուղիղ)
-
10:11
Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին
-
09:19
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան
-
09:11
Ստեղծվել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը
-
09:06
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
-
08:55
Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ
-
20:53
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը
-
19:03
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
-
18:58
«Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, ապրելու և առաջ շարժվելու մեր կամքը. Փաշինյան
-
17:30
Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
20:42
Կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 1,54 կմ/ժ