Ալմաթիի հայերը ապրիլի 24-ին 62 հազար մոմ են վառել
Արտյոմ Սերոբյան
Ալմաթիի հայկական համայնքի ակտիվ անդամ
- Խնդրում եմ պատմեք Ալմաթիում հայկական եկեղեցու մասին:
- Ղազախստանի հայերի ղեկավար Արտուշ Կարապետյանն իր կյանքի ընթացքում միշտ ցանկացել է հայկական եկեղեցի կառուցել: Եվ 2005 թվին նրա ֆինանսավորմամբ կառուցվեց Ալմաթիի Սուրբ Կարապետ եկեղեցին, իսկ ժողովուրդն էլ արդեն օգնեց ներքին հարդարանքի հարցում. ձեռք բերվեցին հոգևոր թեմաներով նկարներ, Հայաստանից հրավիրվեց նկարիչ պատերի որմնանկարները նկարելու համար: 2006 թվին կանչեցինք Երզաս Ներսիսյանին, ով օծեց եկեղեցին: 2007թ. մեր խնդրանքով Էջմիածինն այստեղ ուղարկեց տեր Մարկոս քահանային որպես հոգևոր հովիվ, ով աշխատեց մինչև 2014թ.: Դրանից հետո եկեղեցին մնացել է առանց քահանայի, սակայն ժողովուրդը շարունակում է այցելել եկեղեցի: Մշտական այցելուները 15-20 հոգի են, իսկ կիրակի օրերը՝ 30-40 հոգի: Իհարկե, եթե քահանա լիներ, մեզ համար ավելի լավ կլիներ:
Ալմաթիում կա մինչև 5000 հայ, որոնք հիմնականում ապրում են եկեղեցու շրջակայքում՝ հայկական թաղամասում: Մշակութային կենտրոնը գտնվում է հենց հայկական թաղամասի մեջտեղում: Վերջին երկու ամիսը մենք ակտիվ աշխատանք ենք տանում և ցանկանում ենք այդպես շարունակել: Ակտիվացել է նաև երիտասարդությունը:
Ապրիլի 24-ին մեծ միջոցառում կազմակերպեցինք, մեծ քանակությամբ ժողովուրդ եկավ: Նրանց ներկայացվեց Եղեռնի պատմությունը. երբ է սկսվել, ինչպես է կատարվել, ինչ հետևանքներ է ունեցել, ինչ նշանակություն ունի հայ ազգի հոգու և սրտի համար: Շատ մարդիկ ոչինչ չգիտեին դրա մասին: Այնպես որ միջոցառումը շատ լավ անցավ: Միայն երեք օրվա ընթացքում վաճառվեց 62 հազար մոմ:
Մեկուկես տարի առաջ այստեղ էր Շառլ Ազնավուրը: Իսկ այս տարի մենք նշեցինք նրա 91-ամյակը՝ կազմակերպելով մեծ միջոցառում. պատմվեց նրա կենսագրությունը, նրա հաջողության հասնելու պատմությունը, երգեցինք նրա երգերից: Տեսագրությունը որոշել ենք ուղարկել նրան: Այս տարի տոնել ենք նաև Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Ընդհանուր առմամբ, աշխատանքներ շատ կան, և մենք փորձում ենք ակտիվորեն աշխատել:
Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:
այլ նյութեր այս թեմայով
- Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին:
- Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների օրը հայտնի է Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները...
- Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:...
- ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ Թիմուր Ուրազաևը, ողջունելով բարեկամական խմբի անդամներին, կարևորել է փոխգործակցությունը խորհրդարանական բարեկամական...
- Ղազախստանը Ղրղըզստանին 100 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ԵԱՏՄ ինտեգրվելու համար Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ