ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի՝ մեկ հարվածով երկու նապաստակ որսալու փորձերը

Նախորդ շաբաթ Թուրքիայի Մերձավոր Արևելքում վարած արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ: Եթե մինչ այդ Թուրքիան վարում էր այսպես կոչված զուսպ արտաքին քաղաքականություն և ուղղակիորեն չէր միջամտում հարևան երկրներում տիրող քաոսին, ապա նախորդ շաբաթ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Էրդողանը համաձայնեց  բացել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի և Դիարբեքիրի օդային բազաները, ինչը թույլ կտա ՆԱՏՕ գործընկերներին այդ ռազմաբազաներից  օդային հարվածներ հասցնել  ԻՊ-ին: Բացի այդ  Թուրքիան,  միաժամանակ երկու ճակատով, ուղղակի ռազմական գործողություններ ձեռարկեց ` օդային հարվածներ հասցնելով Սիրիայում «Իսլամական պետության», ինչպես նաև հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության  զինյալներին:  

Ինչո՞վ էր պայմանավորված Թուրքիայի արտաքին քաղաքականության նման կտրուկ փոփոխությունը:

Թուրքիայի իշխանությունների չկամության կամ անկարողության հետևանքով վերջին շրջանում  թուրք-սիրիական  սահմանը դարձել էր ԻՊ-ի  զինյալների համար ազատ ելումուտի հիմնական ուղի: Սրա հետ մեկտեղ, որքան էլ տարօրինակ հնչի,  Թուրքիայի իշխանություններին հաջողվում էր ոչ միայն զերծ պահել ԻՊ գրոհայիններին երկրում ահաբեկչական գործունեություն ծավալելուց, այլ նաև կարողանում էին անհրաժեշտության դեպքում ահաբեկիչների հետ գալ  գաղտնի համաձայնության:

Օրինակ, անցած տարի հունիսին, երբ ԻՊ զինյալները գրավեցին Մոսուլ քաղաքը, Թուրքիայի իշխանություններին հաջողվեց անհասկանալի ճանապարհով համաձայնության գալ ԻՊ-ի հետ և Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին ազատել ահաբեկիչների ձեռքից` նրանց փոխանակելով բանտարկյալների հետ:

Սակայն վերջին զարգացումները և Թուրիայում ավելի հաճախ դարձած ահաբեկչական գործողությունները վկայում են, որ Թուրքիայի իշխանությունների`  «կուլիսների հետևում» վարած քաղաքականությունը  սկսել է իրեն ամբողջությամբ չարդարեցնել: Ուստի, Թուրքիայի իշխանությունները որոշեցին երկրի անվտանգությունն ապահովելու համար դիմել ՆԱՏՕ գործընկերների օգնությանը: Սակայն միամիտ կլինի կարծել, որ ԻՊ-ից եկող անմիջական վտանգը միայն այս փուլում բավական կլիներ, որպեսզի Թուրքիան զիջեր իր դիրքերը և ուղղակի ներգրավվեր Մերձավոր Արևելքում տիրող քաոսում:

Ինչպես միշտ, Թուրքիան այս անգամ էլ փորձեց մեկ հարվածով երկու նապաստակ խփել, և ԻՊ-ի դեմ պայքարի քողի ներքո կարողացավ ստանալ ԱՄՆ համաձայնությունն ուղղակի օդային հարվածներ հասցնելու իր վաղեմի թշնամի Քրդական աշխատավորական կուսակցության  զինյալներին: Իր այս նպատակին հասնելու համար Թուրքիայի իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարող են ոտնահարել մարդու միջազգային իրավունքները, ինչի ապացույցն է Թուրքիայի օդային հարվածների պատճառով արդեն իսկ տուժած քուրդ կանանց և երեխաների մեծ թիվը:

Սա բնականաբար չէր կարող   Թուրքիայի ներսում քուրդ ժողովրդի կողմից խռովության նոր ալիքի պատճառ չդառնալ: Սրան ի պատասխան ՝ Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն շարունակում են իրենց կոշտ ուժի քաղաքականությունը, ինչի մասին է վկայում Թուրքիայի իշխանության ներկայիս փորձերը բռնի ուժով ճնշել երկրի քուրդ բնակչության բողոքի ձայնը:

Արդյոք Թուրքիայի իշանություններին կհաջողի՞ դիմնագրավել բոլոր մարտահրավերներին և հաղթող դուրս գալ միանգամից երեք ճակատում, դեռ վաղ է ասել, սակայն փորձը ցույց է տվել, որ երկրի ներսում առկա խնդիրները կոծկելու նպատակով սեփական հանրությանը վանդակի մեջ պահելու իշխանության փորձերը ճակատագրական է  եղել առաջին հերթին հենց իշխող վարչակարգի համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: