Ճանաչե՛նք Արցախը. Հադրութ
Հադրութի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևելյան մասը։ Այն ադրբեջանական ուժերից ազատագրվել է 1993 թվականի վերջին:
Տարածքը և բնակչությունը
Հյուսիսում Հադրութի շրջանը սահմանակցում է Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններին, արևմուտքում՝ Քաշաթաղին։ Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով, որը հանդիսանում է ԼՂՀ-ի Իրանի հետ սահմանը: Հադրութի շրջանն արևելքից սահմանակցում է Ադրբեջանին:
Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը 1876.8 քառ. կմ է։ Շրջանի հարավային և հարավ-արևելյան մասերը համեմատաբար հարթավայրային են։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած են սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով ծածկված լեռնային զանգվածներ։ Այստեղ է գտնվում նաև Ղարաբաղի բարձրագույն լեռնագագաթներից մեկը՝ Դիզափայտը։ Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետ։
2013 թվականի տվյալների համաձայն՝ Հադրութի շրջանում բնակվում է 13163 մարդ։ Շրջանի բնակչությունը էթնիկ առումով միատարր է՝ հիմնականում հայեր են:
Կլիման
Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։
Տնտեսություն
Հադրութի շրջանի բնակչությունը հիմանակնում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամն, անասնապահությամբ, այգեգործությամբ: Տնտեսության զարգացած ճյուղերից է նաև գրանիտի արդյունահանումը:
Վարչական բաժանում
Շրջանում քաղաքային 1 համայնք, գյուղական 30 համայնք, գյուղական 42 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։
Շրջանի կենտրոն Հադրութ քաղաքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա։ Քաղաքի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, սակայն նրա տարածքում հանդիպում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մշակութային հուշարձաններ։ Ստույգ է այն, որ արդեն 16-րդ դարում գոյություն է ունեցել Խոնաշեն ( հայերեն հոն և շեն արմատներով) անվանումով բնակավայր, որը հետագայում վերանվանվել է Հադրութ (Միջագետք)։ Մինչև մեր օրերը պահպանվել են Հադրութի հին թաղամասերը՝ նեղլիկ փողոցներով ու 18-19 դդ. կառուցված տներով, 17-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին:
Տեսաժան վայրեր
Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Շրջանը հայտնի է բազմաթիվ վանական համալիրներով, եկեղեցիներով, հինավուրց ամրոցներով ու բնակատեղիներով։ Պատահական չէ, որ հանրահայտ հայ դերասան Վ. Փափազյանը, լինելով Հադրութի շրջանում, արտահայտել է Արցխում թևավոր դարձած հետևյալ խոսքերը. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը այդ մատանու ադամանդն է»։
Հադրութի շրջանի առավել հայտնի տեսարժան վայրերն են՝ Գտչավանքը (XIII դ), Ազոխի քարանձավը, Դիզակի Եգանյան մելիք-իշխանների պալատը (XVIII-XIX դդ), Օխտը դռնի վանքը, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին (XVII դ), Թաղասեր բնակատեղին (XVII դ), ավիացիայի մարշալ, Սովետական Միության հերոս Ա. Խամփերյանցի ( Խուդյակովի) տուն-թանգարանը՝ իր հայրենի ՄԵծ Թաղլար գյուղում։
Դիզակի Եգանյան մելիք-իշխանների երկհարկանի պալատը իրենից ներկայացնում է հետաքրքիր ճարտարապետական համալիր, որը ներառում է բնակելի ու տնտեսական տարածքներ և մելիք Եգանի ընդունարանը։ Պալատական համալիրը ստեղծվել է 18-րդ դարի 20-30 ական թվականներին աստիճանաբար և նոր կառույցներով համալրվել է ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը։ Չնայած ժամանակի ընթացքում ապարանքում տեղ գտած որոշակի փոփոխություններին, այն գործնականում պահպանել է իր սկզբնական տեսքը։ Պալատը հստակ պատկերացում է տալիս 18-19 դդ ավանդական կովկասյան և մասնավորապես հայկական բնակելի տների մասին։ 2009 թվականից ապարանքը գտնվում է վերակնգնման փուլում, որի ավարտից հետո այնտեղ նախատեսվում է բացել ղարաբաղյան գորգագործության և ձեռագործության թանգարան։
Գտչավանքն ավերվել է 7-րդ դարում՝ արաբների տիրապետության ժամանակ և նորից կառուցվել է 13-րդ դարում երկու եպիսկոպոս եղբայրների՝ Տեր Սարգսի և Տեր Վրդանեսի կողմից: Համալիրի տարածքում պահպանվել են հիասքանչ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է իններորդ դարով։ Վանքը մեծ դեր է ունեցել Արցախի մշակութային կյանքում։ Մինչև մեր օրեր են հասել այստեղ ստեղծված բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր:
Ազոխի քարանձավը հանդիսանում է աշխարհում նախամարդու ամենահնագույն ու ամենահայտնի կայանատեղերից մեկը։ Այստեղ առաջին անգամ հնեաբանական մշակույթի այսպես կոչված աշելյան շերտում հայտնաբերվել են ավելի քան երեք հարյուր հազար տարի առաջ այստեղ բնակված նախամարդու աշխատանքի և որսորդության քարե գործիքներ, որմնանկարներ: Քարանձավի հարավային մուտքի մոտ յոթ մետր խորության վրա հնէաբանները հայտնաբերել են նեանդերթալցու ստորին ծնոտի խոշոր կտոր։
Օխտը դռնի վանքը ավանդապատումի համաձայն կառուցվել է զավթիչների դեմ պայքարում զոհված յոթ եղբայրների քրոջ կողմից։ Որոշ գիտնականներ եկեղեցու կառուցման տարեթիվ են համարում 570-ական թվականները։ Վանքի տարածքում պահպանվել են խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 10-12-րդ դարերով։
այլ նյութեր այս թեմայով
- Ոչ թե ազատագրված տարածքներ կամ որևէ այլ ձևակերպում, այլ ԼՂՀ շրջաններ Առավել նպատակահարմար է բոլոր հնարավոր դեպքերում կիրառել դրանց ներկայիս անվանումները՝ ըստ վարչատարածքային բաժանման...
- ճանաչե՛նք Արցախը. Շուշի Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի...
- Ճանաչե՛նք Արցախը. Մարտունի Մարտունու շրջանը անվանվում է «Արցախյան շոմպայն», քանի որ գրեթե բոլոր տեղաբնակները պատրաստում են տնական գինի,...
- Ճանաչե՛նք Արցախը. Ասկերան Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը
- Ճանաչե՛նք Արցախը. Մարտակերտ Շրջանում կա մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձան, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ