Ամառային հանգիստը տան պայմաններում. խորհուրդներ
Ամռան այս տապին, ցավոք, ոչ բոլորը ժամանակ և հնարավորություն ունեն մեկնել արտերկիր հանգստանալու, վայելել ծովն ու բնությունը, արևայրուք ընդունել կամ տեսարժան վայրեր այցելել: Շատերն իրենց ամառային արձակուրդն անցկացնում են տանը, քաղաքում կամ լավագույն դեպքում կարողանում են մի քանի օրով քաղաքից դուրս մեկնել, որն, իհարկե, ևս կարող է լիցքաթափել մարդուն՝ ազատելով քաղաքային աղմուկից ու աղտոտված օդից:
Ինչևէ, այսօր կփորձենք մի քանի տարբերակ առաջարկել տան պայմաններում լավագույնս հանգստանալու և բավականություն ստանալու՝ ընդ որում գրեթե գումար չծախսելով:
«Անվճար հանգիստն» արի ու տես կարող է շատ հետաքրքիր ու հագեցած լինել, եթե իհարկե մեծ ցանկություն ու մի փոքր երևակայություն լինի:
Արձակուրդի առաջին օրերին հարկավոր է նախևառաջ մի լավ քնել՝ թոթափելով աշխատանքային երկար ու ձիգ ամիսների հոգնածությունը, այնուհետև նույն նպատակով կարելի է տաք լոգանք ընդունել՝ ցանկալի է բուրումնավետ յուղերով և մեղեդային երաժշտության ներքո: Պասիվ հանգիստը երկու-երեք օր վայելելուց ու կատարելապես խաղաղվելուց հետո թերևս կարելի է անցնել ավելի ակտիվ հանգստի:
Առավոտյան աշխատեք հնարավորինս շուտ արթնանալ և ամենից առաջ մեկ ժամ կամ գոնե 30 րոպե տրամադրեք մարզանքին: Դա սկզբում կարող է դժվար թվալ, եթե վաղուց նման բան չեք արել, բայց շատ արագ կվարժվեք: Առավոտյան մարզանքը բացի մի շարք առողջական խնդիրներ լուծելուց, նաև թարմացնում և ակտիվացնում է ձեզ, առույգ ու աշխույժ է պահում ողջ օրվա ընթացքում: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ամառային բարակ ու թեթև հագուստի տակ ոչ ոքի հաճելի չէ ավելորդ կիլոգրամներ թաքցնելը, մարզանքը ձեզ կօգնի նաև էսթետիկական հաճույք ստանալ ձեր իսկ կազմվածքից: Փոքրիկ «ֆիզկուլտուրայից» հետո սառը ցնցուղ ընդունեք, մի գավաթ թունդ սուրճ պատրաստեք ձեզ համար և նստեք համակարգչի առջև: Կարող եք ծանոթանալ օրվա լուրերին և տեղեկանալ միջազգային անցուդարձին, իսկ եթե աշխարհի թոհուբոհը ձեզ չի հետաքրքրում կամ նյարդայնացնում է հանգստի ժամանակ, փորձեք մասնագիտական որևէ հետաքրքիր հոդված ընթերցել: Այնուհետև կարող եք մտնել որևէ խոհարարական կայք և մի պարզ ու հեշտ բաղադրատոմս գտնել նախաճաշի համար: Նախաճաշն օրվա այն հատվածն է, որը ժամանակի սղության պատճառով սովորաբար անտեսվում է աշխատանքային օրերին: Իսկ այժմ արձակուրդի մեջ դուք կարող եք ամեն առավոտ երես տալ ձեզ հերթական համեղ նախաճաշով:
Բացեք ձեր վաղուց մոռացված ցուցակները, կամ եթե չունեք, նորը կազմեք՝ ներառելով բոլոր այն գեղարվեստական գրքերը, որ միշտ ցանկացել եք ընթերցել:
Գրադարանից խնդրեք դրանցից մի քանիսը և որքան որ արձակուրդը կների, կարդացեք այդ գրքերը՝ ցանկալի է բնօրինակով: Ռուսերենին, անգլերենին կամ այլ օտար լեզվի տիրապետելու դեպքում ցանկալի է հենց այդ լեզվով էլ կարդալ գիրքը, ինչը ձեզ ոչ միայն հաճույք կպատճառի, այլև բազում նոր բառեր ու արտահայտություններ կսովորեցնի, ինչի արդյունքում օգտակարը կհամատեղեք հաճելիի հետ՝ խորացնելով նաև ձեր լեզվի իմացությունը: Իսկ խոսակցական հմտությունները բարելավվելու համար կարող եք բարձրաձայն կարդալ օտար լեզվով գիրքը, ինչը կլավացնի ձեր առոգանությունն ու արտասանությունը:
Ճաշից հետո կեսօրին կարելի է իսպանական «սիեստա», կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ «մեռյալ ժամ» հայտարարել և մի փոքր քնել, ինչը բնականաբար չի հաջողվում անել աշխատանքային օրերին: Ցերեկվա քունն ապացուցված արդյունավետություն ունի և հատկապես կիրառելի է ամռանը, երբ կեսօրվա ամենաշոգ ժամերին ընդհանրապես տնից դուրս գալ խորհուրդ չի տրվում: Սակայն քնելու ժամանակ աշխատեք անջատել բոլոր հեռախոսները և մթնեցնել սենյակները ՝ փոքրիկ սիեստան լիարժեք վայելելու համար:
Երեկոյան կողմ հրավիրեք ձեր ընկերներից մի քանիսին և միասին մի լավ հումորային հաղորդում կամ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպում դիտեք՝ սառը գարեջուր ըմպելով կամ միասին որևէ էկզոտիկ ամառային կոկտեյլ պատրաստեք: Կարող եք նաև թղթախաղով զբաղվել կամ մանկությունը հիշելով՝ բակ իջնել գնդակ խաղալու: Իսկ եթե հնարավորություն չունեք տանն ընկեր կանչելու կամ տրամադրություն չունեք ինքներդ որևէ մեկի տուն այցելելու, ապա միացրեք այն ֆիլմը, որը վաղուց էիք ցանկանում դիտել, սակայն ժամանակ չէր լինում և կրկին բնօրինակով փորձեք այն դիտել:
Գիշերը շուտ պառկեք քնելու: Սոցիալական կայքերում մկնիկը ժամերով վերև-ներքև տանելու փոխարեն հագեցրեք ձեր քնի կարիքը՝ հատկապես որ նման կայքերում սիրում են ծովային հանգստից վառ նկարներ տեղադրել և «ընկերների» նախանձը շարժել: Մի տրվեք գայթակղություններին և առանց ընկճվելու շրջապատի գցած գույնզգույն նկարներից՝ վայելեք ձեր տնային խաղաղ հանգիստը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 1,54 կմ/ժ