ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ.) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես, փոխանցում է ermenihaber-ը:

Ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել Լոնդոնի «Noho Showrooms» ցուցասրահում, ներկա են գտնվել  Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

 Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ Սրբազանը: Նա նշել է, որ ժամանակին ներկա է գտնվել նաև հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, 1000-ամյա պատմություն ունեցող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան և Նյու Յորքյան ցուցադրությանը:

«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց  հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, և այսօր Լոնդում էլ ցուցահանդես բացվեց»:

Մաշալյանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Սուրբ Խաչ եկեղեցու և մյուս պատմամշակութային արժեքով կառույցների նկատմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: