ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Աշխարհը կփրկի հոգու էկոլոգիան

Անատոլի Բաշմակով


 Ղազախստանի խորհրդարանի Սենատի 4-5 գումարումների պատգամավոր,

Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի Խորհրդի անդամ

 

 

- 2015թ. նշվում է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 20-ամյակը: Պատմեք, խնդրեմ, այդ կառույցի նշանակության մասին, ինչքանո՞վ է այն նպաստում Ղազախստանի տարածքում բնակվող ավելի քան 130 ազգությունների համատեղ գոյակցությանը:

- 2015թ. մարտի 1-ին լրացավ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի ստեղծման 20 տարին: Այն երևի թե աշխարհում միակ ինստիտուտն է (պետությունից վեր կանգնած, համաժողովրդական), որի մեջ են մտնում մեր երկում ապրող 130 մշակույթների, էթնոսների, ազգությունների ներկայացուցիչները: Առաջին անգամ մեր նախագահը խոսեց այսպիսի մի գործիքի մասին, որը կարողանար ազդել Ղազախստանի արտաքին քաղաքականության, առաջին հերթին՝ էթնիկ հանդուրժողականության, ազգամիջյան հարաբերությունների մշակույթի վրա, 1991թ. վերջին, հենց Ղազախստանի անկախության հռչակումից հետո: Այդ ժամանակ կենտրոնախույս ուժերն արդեն կարող էին իրենց խիստ բացասական դերը խաղալ, արդեն սկսվել էր բնակչության արտահոսքը, տնտեսությունը քանդվում էր, և այս ամենն անդրադառնում էր մարդկանց տրամադրության վրա: Ռուսալեզու բնակչության, այլ ժողովուրդների ներկայացուցիչները սկսել էին մտածել պատմական հայրենիք տեղափոխվելու մասին:

Այս ամենը շատ լավ զգում էր անտեսանելի երևույթները տեսնելու ունակություն ունեցող մեր նախագահը: Եվ այդ ժամանակ, արդեն 1995թ. սկզբին, Նազարբաևը կրկնեց, որ նման ինստիտուտն անհրաժեշտ է: Նա հիմնավորեց հայեցակարգը, մտածեց Ասամբլեայի հիմնական նպատակներն ու խնդիրները, և  1995թ. մարտի 1-ին իր հրամանագրով ստեղծեց այդ ինստիտուտը, ողջ Ղազախստանից հավաքեց ներկայացուցիչներին և իրավաբանորեն ձևավորեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեան (ՂԺԱ):

Այնուհետև Ասամբլեան զարգանում էր և´ իրավական, և՛ սահմանադրական, և՛ քաղաքական, և՛ հոգևոր ուղղություններով, և այժմ արդեն այն սահմանադրական մարմին է, ունի 9 պատգամավոր, որոնց Ասամբլեան ուղարկում է խորհրդարան, և նրանք այնտեղ ներկայացնում են ողջ Ասամբլեան: Եվ սա ավելի շատ է կառույցի վրա դնում հանդուրժողականության գործառույթը: Օրինակ, հայ պատգամավորը պաշտպանում է մյուս բոլոր ժողովուրդների շահերը:

Անցած 20 տարիների ընթացքում Ասամբլեան ընդլայնվել է ոչ միայն լայնությամբ, այլև խորությամբ: Այն ունի Գիտափորձագիտական խորհուրդ, որը մենք համարում ենք Ասամբլեային կից գիտական լաբորատորիա: Խորհուրդը զբաղվում է Ղազախստանում ողջ ազգային-մշակութային քաղաքականության գիտական, մեթոդոլոգիական ապահովմամբ: Խորհրդի մեջ են մտնում գիտնականների, քաղաքականագետների, մշակութաբանների, ազգագրագետների միջից լավագույն ուղեղները, նաև՝ ուղղակի հիանալի մարդիկ, որոնք իրենք իրենցով արդեն հանդիսանում են ազգամիջյան հարաբերությունների մշակույթի նմուշ: Նիստերին մենք սովորաբար քննարկում ենք աշխատանքի արդյունավետության բարելավման հետ կապված խնդիրները:

Ի տարբերություն եվրոպական մուլտիկուլտուրալիզմի, մեզ համար գլխավոր բազային հիմք է  հանդիսանում «Մանգիլիկ ել» (Հավերժական երկիր) կոնցեպտը: Այն նախևառաջ ողջ ղազախական էթնոսի մշակութային կոդն է, համաղազախստանյան ինքնության կարևորագույն կոմպոնենտը: Որպես կոնցեպտի հիմք է վերցված այն սկզբունքը, որ ազգամիջյան հարաբերությունների մշակույթն անսահման է: Դրանով հնարավորություն է ստեղծվում միմյանցից ստանալ այն ամեն լավը, ինչ կա նրանց տարբեր մաշկույթներում: Միևնույն ժամանակ մենք, որպես հոգու դոնոր, տալիս ենք ամեն լավը, ինչ ունենք, այլ մշակույթների ներկայացուցիչներին: Եվ դրա շնորհիվ մենք ձևավորել ենք ոչ սովորական ղազախստանյան մենթալիտետ: Բայց մշակույթի անսահմանափակության հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ այն ունի երեք գործոնների վրա հիմնված իր ազգային արմատները՝ մայրենի լեզու, ազգային ավանդույթներ և պատմական հիշողություն:

- Այսօր Ղազախստանի բուհերում մենք տեսնում ենք ՂԺԱ ամբիոններ: Ինչո՞ւ համար են դրանք ստեղծվել:

- Բացի Ասամբլեայի ներսում Գիտափորձագիտական խորհրդից, մենք մեծանում ենք նաև լայնությամբ, դեպի մարզեր՝ ստեղծելով այնտեղի համալսարաններում ՂԺԱ ամբիոններ: Առաջին ամբիոնը ստեղծել ենք Աստանայի Եվրասիական համալսարանում մեկուկես տարի առաջ: Այժմ արդեն Ղազախստանի 12 համալսարաններում կան այսպիսի ամբիոններ, շուտով կավելանան ևս երեքը:

Մենք ստեղծել ենք ասոցիացիա, հավաքվում ենք տարին 1-2 անգամ միասնական մեթոդոլոգիական հայացք ապահովելու համար: Մշակել ենք ուսումնական ծրագրեր, հատուկ դասընթացներ: Այդ ամբիոնները եռակի խնդիր են կատարում. գաղափարական-քաղաքական դաստիարակություն, գիտական ապահովում (պատրաստում ենք մենագրություններ, ելույթներ) և ուսումնական ծրագիր  (որի մեջ ներառել ենք մշակութաբանության, քաղաքագիտության, տնտեսության, պետական շինարարության հարցեր):

- Պատմեք, խնդրեմ, «100 քայլ» ծրագրի մասին:

- Պետության ղեկավարի կողմից առաջարկված «100 քայլ», կարող ենք ասել, ազգի ծրագիրը մի գործիք է հինգ ինստիտուցիոնալ ռեֆորմներ իրականացնելու համար: Դրանք հասարակության, կառավարության առջև դրված համալիր խնդիրներ են: Նախևառաջ դրանք արդյունավետ տնտեսության, արդյունավետ պետական կառավարման և պետական հաստատություններում արժանի մարդկանց ներգրավելու հարցերն են: Արժանի մարդկանց՝ երկու պարամետրերով՝ մասնագիտական պատրաստության և մարդկային լինելու տեսանկյունից, քանի որ կրթություն առանց դաստիարակության՝ դա նույնն է, ինչ զենքը անխելքի ձեռքում: Չի կարող տնտեսություն լինել, եթե այն կառավարում են սոցիալական ասպեկտը հաշվի չառնող մարդիկ:

Մարդն այն արևն է, որի շուրջը պետք է պտտվի պետությունը, նրա մարմինները, յուրաքանչյուր պաշտոնյա: Ոչ թե մարդը պտուտակի նման պետք է սպասարկի պետությանը, այլ պետությունը պետք է հոգ տանի յուրաքանչյուր մարդու մասին: Այժմ մեր խնդիրն այն է, որպեսզի յուրաքանչյուր ղազախստանցի՝ 17,5մլն մարդ, այս ճշմարտությունն իր սրտի միջով անցկացնի: Այդ ժամանակ մեզ մոտ չի լինի այն, ինչ այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, նույնիսկ բարեկեցիկ Եվրոպայում:

Երբ մենք մեր մեջ հաղթահարենք միայն ազգային պատկանելությամբ ցածր վերաբերմունքը միմյանց նկատմամբ, դրանից վեր կանգնենք, այդ ժամանակ չի լինի այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, Իրաքում:

Բոլոր ղեկավարները պետք է հավաքվեն ու մտածեն՝ ինչպե՞ս փրկեն մեր մայր-մոլորակը: Չէ՞ որ բնական աղետները ցունամիների, երկրաշարժների տեսքով, դա բնության պատասխանն է իր նկատմամբ մարդկանց մարգինալ վերաբերմունքի համար: Նա երկար է համբերում, բայց երբ համբերությունը հատնում է, ինչ-որ տեղ իրեն զգացնել է տալիս: Հարկավոր է, որ նախագահներն իրենց հետ Աստանա, մեր Խաղաղության ու համաձայնության պալատ բերեն իրենց իմաստուններին, որոնք մեզ կասեն, թե ինչպե՞ս շարունակենք ապրել, ինչպե՞ս փրկենք մթնոլորտի օզոնային շերտը: Եկեք հոգ տանենք միմյանց: Էկոլոգիան ոչ թե պետք է վերականգնել, այլ պահպանել, իսկ այն հնարավոեր է պահպանել միայն սեփական հոգու, մտքի էկոլոգիայի միջոցով: Եթե այն լինի վեհանձն, հանդուրժող, բնությունն էլ կսկսի կենդանանալ, և մենք էլ քիչ ցավ կպատճառենք միմյանց:

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6 կմ/ժ
16 C°
 
12°  21° 
20.10.2019
12°  18° 
21.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: