ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատրաստ է ապահովել Կատարից գազի տարանցումը Եվրոպա

Իրանը պատրաստ է իրականացնելու Կատարի գազի փոխադրումը եվրոպական շուկաներ իր և Թուրքիայի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Իրանի առևտրային-արդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը, փոխանցում են իրանական լրատվամիջոցները:

«Եթե Իրանը կարողանա այդ հարցի շուրջ համաձայնության գալ Կատարի ու Թուրքիայի հետ, Իրանն ու Թուրքիան կստանան վիթխարի շահ (գազի տարանցումից)։ Ներկայումս համաձայնագրին հասնելուն խանգարում են քաղաքական մի շարք հարցեր։ Հուսով ենք, որ դրանք շուտով կլուծվեն»,- նշել է նա։

Օրերս Իրանը հայտարարել է նաև Ադրբեջանի հետ համաշխարհային շուկա գազի մատակարարման շուրջ բանակցությունների մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: