ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը խոստանում է պատժել «Հայաստան փախած» թուրք դատախազներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել Հայաստան փախած երկու դատախազների նկատմամբ:

«Ամեն ինչ նոր է սկսվում։ Նրանք, ովքեր երեկ անողոք որոշումներ էին կայացնում, ներկայումս Վրաստանով փախչում են Հայաստան, իսկ այնտեղից էլ՝ ով գիտե, թե ուր կփախչեն։ Բնականաբար, Թուրքիան ներկայումս հետևում է նրանց։ Նրանք պատասխան կտան իրենց արարքների համար»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը։

Օգոստոսի 11-ին թուրքական ԶԼՄ-ները՝ հղվելով Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթինի տեղեկությանը, սկսեցին տարածել, որ դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, հատել են թուրք-վրացական, այնուհետև հայ-վրացական սահմանը: Նշվում էր, որ նրանք փախել են Հայաստան` ձերբակալությունից խուսափելու համար:

Դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան ներգրավված էին 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի դատական գործում։ Այս տարվա մայիսին Օզին և Քարային պաշտոնանկ են արել՝ «հանցավոր խումբ կազմելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու» պատճառով, օրերս էլ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել:

Նշենք, որ 2013 թվականին դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալը, որը ստացել է «Մեծ կաշառք» անվանումը, իշխանությունների կարծիքով իրականացվել են գյուլենական համայնքի կողմից՝ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակությանը հարվածելու համար: Մինչ օրս Թուրքիայում շարունակվում են կառուպցիոն սկանդալի հետ կապ ունեցող  իրավապահ մարմինների և լրագրողների նկատմամբ դատավարություններ:

Վերադառնալով Հայաստան փախած թուրք դատախազներին՝ նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ թուրք նախկին դատախազների` Հայաստան ներթափանցելու մասին առայժմ որևէ տեղեկատվության չեն տիրապետում:

Եթե նույնիսկ վերոնշյալ թուրք դատախազները իսկապես փախել են Հայաստան (հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ երկրի ընտրությունը բավական լավ է կատարված) և այժմ գտնվում են Հայաստանի տարածքում, հարց է առաջանում, թե Էրդողանն ինչպե՞ս է պատրաստվում հետ վերադարձնել այդ դատախազներին և կատարել իր խոստումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: