2017-ը՝ որպես «բրենդային» տարի Ղազախստանի համար
2017թ-ը Ղազախստանի համար կլինի «բրենդային» տարի, քանի որ նրա երկու քաղաքներում նախատեսված են միջազգային մասշտաբի միջոցառումներ՝ «ԷՔՍՊՈ-2017»-ն Աստանայում և Ունիվերսիադա-2017-ը՝ Ալմաթիում: Հայաստանը կմասնակցի երկու միջոցառումներին էլ, և, ի դեպ, Հայաստանը վճռորոշ քվեարկության ժամանակ աջակցել է, որ նման մակարդակի միջոցառումներն անցկացվեն հենց Ղազախստանում:
«Աստանա ԷՔՍՊՈ» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2017թ-ին Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում՝ «Ապագայի Էներգիա» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է լինելու բավական արդիական թեմայի՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին: Ենթադրվում է, որ Աստանայի ցուցահանդեսը կգրավի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման նոր տեխնոլոգիական առաջարկներ: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի էան 100 երկրի և 10 միջազգային կառուցի ներկայացուցիչներ, իսկ ընդհանուր առմամբ այն կայցելի 5 միլիոն մարդ:
«Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցի ժամանակ ԷՔՍՊՈ-2017 լրատվական կենտրոնի ղեկավար Այգյուլ Մուկեյը մասնավորապես նշել է. «Մենք սպասում ենք աշխարհի տարբեր երկրների բնակիչներին, այդ թվում նաև մեր բարեկամ Հայաստանից: Շատ կցանկանայինք, որ Հայաստանի մեծ թվով բնակիչներ գան մեզ մոտ՝ ԷՔՍՊՈ-ին մասնակցելու: Այդ ցուցահանդեսը կլինի հրավառությունների, տոնի, համերգների, զանազան միջոցառումների երեք հիասքանչ ամիս: Կկազմակերպվի լայնածավալ մշակութային ծրագիր: Դա իրոք մեծ տոն է լինելու: Չէ՞ որ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, մի ժամանակ ներկայացված է եղել այսպիսի ցուցահանդեսին, այդ թվում՝ Զինգերի կարի մեքենան, վաֆլիի բաժակով պաղպաղակը և IPAD-ները: Ցուցահանդեսի ուղղվածությունը գիտական է, ինովացիոն, սակայն ուշադրության կենտրոնում կլինի նաև մշակութային կյանքը»:
Սակայն, միայն ԷՔՍՊՈ-2017-ը չէ, որ նոր շուք կտա Ղազախստանին 2017թ-ին: Բացի միջազգային ցուցահանդեսից, Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում կանցկացվի միջազգային ձմեռային Ունիվերսիադան, որը կազմակերպել է Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան: Ինչպես հայտնի է, Ունիվերսիադան կոչված է մերձեցնել սպորտը կրթությանը: Եվ այս առումով Ալմաթին 2017թ-ի ձմռանը կհյուրընկալի տարբեր երկրների մարզիկ ուսանողների:
Ալմաթին 80 տարի շարունակ եղել է Ղազախստանի մայրաքաղաքը: Այն զարգացած ենթակառուցվածքով, մեծ բնակչությամբ քաղաք է, երկրի ֆինանսական կենտրոնն է, որը ապահովում է հանրապետության բյուջեի մոտ 32%-ը: Հենց հին մայրաքաղաքում են սպորտսմենների, ուսանողների մեծ մասը: Երկրի յուրաքանչյուր չորրորդ ուսանող սովորում է հենց Ալմաթիում: Խորհրդային տարիներին շատ հայտնի էր մեր հիանալի համալիրը՝ պատմական Մեդեուն, որը, ինչպես ասում էին, չեմպիոնների դարբնոց էր, այստեղ հսկայական թվով համաշխարհային ռեկորդներ են սահմանվել: 2011թ. Ալմաթիում անցկացվել են Ասիական խաղերը, որոնք արդիականացրեցին Ալմաթիի և Աստանայի ենթակառուցվածքները: Ունիվերսիադա-2017-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ալմաթիում կանցկացվի 13 խոշոր առաջնություն: Այսօր Ալմաթին յուրացնում է սպորտային մենեջմենթը և բառացիորեն ապրում է Ունիվերսիադային նախապատրաստվելով:
«Մեր ծրագրերով ու հաշվարկներով Ունիվերսիադային կմասնակցի 50-55 երկիր: Այսօրվա դրությամբ հստակ ունենք 23 հայտ, որոնց մեջ, անտարակույս, Հայաստանն էլ կա: Ավելին, նույնիսկ թեստային միջոցառումների ձևաչափում, որը մենք անցկացնում էինք 2014թ. դեկտեմբերին, Հայաստանից եկել էին 3-4 լեռնադահուկորդներ: Իհարկե, կլինի նաև ողջ Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Սկանդինավյան շրջանը, և բնականաբար, Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը»,- «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնեց «Ունիվերսիադա-2017»-ի գործադիր տնօրինության ղեկավար Իլյա Ուրազակովը:
Հետաքրքիր է, որ երկու մեծ միջոցառումները՝ ԷՔՍՊՈ-ն և Ունիվերսիադան, դարձել են աշխարհում «Ղազախստան-2017» PR արշավի անցկացման ազդակ: Ղազախստանի նախագահ Նազարբաևի «100 քայլ» ռազմավարությունում նշվում է, որ «հաջողությունն առողջ, զարգացած մարզական ժողովրդինն է»: ԷՔՍՊՈ-ի և Ունիվերսիադայի կազմակերպիչները նշում են, որ երկու միջոցառումներն էլ դառնալու են նշանակալից Ղազախստանի համար: «Ողջ աշխարհը հասկանում է, որ երկու բրենդն էլ բավականին կշիռ ունեն՝ և՛ Միջազգային ուսանողական խաղերը, դա համաշխարհային աշխարհագրություն է, և՛ ԷՔՍՊՈ-ն՝ համաշխարհային ցուցահանդեսը, մանավանդ այնպիսի կարևոր թեմայով, ինչպիսին է «Ապագայի էներգիան»: Կառավարությունը, Ղազախստանի ղեկավարը շարունակում են բարձրացնել պետության՝ որպես զարգացած, հանդուժողական երկրի հեղինակությունը, որտեղ ապրում է աշխարհի տարբեր լեզուներով խոսող երիտասարդություն: Մենք, ինչպես և ձեր երկիրը, աշխարհին ցույց կտանք հյուրընկալություն, ինչը մեր արյան մեջ է, ցույց կտանք մեր նոր տեխնոլոգիաները, մեր ֆինանսական ու քաղաքական կայունությունը: Ուստի Դուք լրիվ իրավացի եք, որ 2017 թվականը մեզ համար շատ նշանակալից կլինի»,- նշեց Ուրազակովը:
Հիշեցնենք, որ և՛ ԷՔՍՊՈ-ին, և՛ Ունիվերսիադային ներկայացված է լինելու նաև Հայաստանին: Արդեն այսօր պետք է աջակցել մեր երկրին՝ ակնկալելով ինչպես սպորտային, այնպես էլ ինտելեկտուալ հաղթանակներ:
այլ նյութեր այս թեմայով
- Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին:
- Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների օրը հայտնի է Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները...
- Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:...
- ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ Թիմուր Ուրազաևը, ողջունելով բարեկամական խմբի անդամներին, կարևորել է փոխգործակցությունը խորհրդարանական բարեկամական...
- Ղազախստանը Ղրղըզստանին 100 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ԵԱՏՄ ինտեգրվելու համար Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ