ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017-ը՝ որպես «բրենդային» տարի Ղազախստանի համար

2017թ-ը Ղազախստանի համար կլինի «բրենդային» տարի, քանի որ նրա երկու քաղաքներում նախատեսված են միջազգային մասշտաբի միջոցառումներ՝ «ԷՔՍՊՈ-2017»-ն Աստանայում և Ունիվերսիադա-2017-ը՝ Ալմաթիում: Հայաստանը կմասնակցի երկու միջոցառումներին էլ, և, ի դեպ, Հայաստանը վճռորոշ քվեարկության ժամանակ աջակցել է, որ նման մակարդակի միջոցառումներն անցկացվեն հենց Ղազախստանում:

«Աստանա ԷՔՍՊՈ» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2017թ-ին Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում՝ «Ապագայի Էներգիա» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է լինելու բավական արդիական թեմայի՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին: Ենթադրվում է, որ Աստանայի ցուցահանդեսը կգրավի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման նոր տեխնոլոգիական առաջարկներ: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ավելի էան 100 երկրի և 10 միջազգային կառուցի ներկայացուցիչներ, իսկ ընդհանուր առմամբ այն կայցելի 5 միլիոն մարդ:

«Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցի ժամանակ ԷՔՍՊՈ-2017 լրատվական կենտրոնի ղեկավար Այգյուլ Մուկեյը մասնավորապես նշել է.  «Մենք սպասում ենք աշխարհի տարբեր երկրների բնակիչներին, այդ թվում նաև մեր բարեկամ Հայաստանից: Շատ կցանկանայինք, որ Հայաստանի մեծ թվով բնակիչներ գան մեզ մոտ՝ ԷՔՍՊՈ-ին մասնակցելու: Այդ ցուցահանդեսը կլինի հրավառությունների, տոնի, համերգների, զանազան միջոցառումների երեք հիասքանչ ամիս: Կկազմակերպվի լայնածավալ մշակութային  ծրագիր: Դա իրոք մեծ տոն է լինելու: Չէ՞ որ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, մի ժամանակ ներկայացված է եղել այսպիսի ցուցահանդեսին, այդ թվում՝ Զինգերի կարի մեքենան, վաֆլիի բաժակով պաղպաղակը և IPAD-ները: Ցուցահանդեսի ուղղվածությունը գիտական է, ինովացիոն, սակայն ուշադրության կենտրոնում կլինի նաև մշակութային կյանքը»:

Սակայն, միայն ԷՔՍՊՈ-2017-ը չէ, որ նոր շուք կտա Ղազախստանին 2017թ-ին: Բացի միջազգային ցուցահանդեսից, Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում կանցկացվի միջազգային ձմեռային Ունիվերսիադան, որը կազմակերպել է Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան: Ինչպես հայտնի է, Ունիվերսիադան կոչված է մերձեցնել սպորտը կրթությանը: Եվ այս առումով Ալմաթին 2017թ-ի ձմռանը կհյուրընկալի տարբեր երկրների մարզիկ ուսանողների:

Ալմաթին 80 տարի շարունակ եղել է Ղազախստանի մայրաքաղաքը: Այն զարգացած ենթակառուցվածքով, մեծ բնակչությամբ քաղաք է, երկրի ֆինանսական կենտրոնն է, որը ապահովում է հանրապետության բյուջեի մոտ 32%-ը: Հենց հին մայրաքաղաքում են սպորտսմենների, ուսանողների մեծ մասը: Երկրի յուրաքանչյուր չորրորդ ուսանող սովորում է հենց Ալմաթիում: Խորհրդային տարիներին շատ հայտնի էր մեր հիանալի համալիրը՝ պատմական Մեդեուն, որը, ինչպես ասում էին, չեմպիոնների դարբնոց էր, այստեղ հսկայական թվով համաշխարհային ռեկորդներ են սահմանվել: 2011թ. Ալմաթիում անցկացվել են Ասիական խաղերը, որոնք արդիականացրեցին Ալմաթիի և Աստանայի ենթակառուցվածքները: Ունիվերսիադա-2017-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ալմաթիում կանցկացվի 13 խոշոր առաջնություն: Այսօր Ալմաթին յուրացնում է սպորտային մենեջմենթը և բառացիորեն ապրում է Ունիվերսիադային նախապատրաստվելով:

«Մեր ծրագրերով ու հաշվարկներով Ունիվերսիադային կմասնակցի 50-55 երկիր: Այսօրվա դրությամբ հստակ ունենք 23 հայտ, որոնց մեջ, անտարակույս, Հայաստանն էլ կա: Ավելին, նույնիսկ թեստային միջոցառումների ձևաչափում, որը մենք անցկացնում էինք 2014թ. դեկտեմբերին, Հայաստանից եկել էին 3-4 լեռնադահուկորդներ: Իհարկե, կլինի նաև ողջ Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Սկանդինավյան շրջանը, և բնականաբար, Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը»,- «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնեց «Ունիվերսիադա-2017»-ի գործադիր տնօրինության ղեկավար Իլյա Ուրազակովը:  

Հետաքրքիր է, որ երկու մեծ միջոցառումները՝ ԷՔՍՊՈ-ն և Ունիվերսիադան, դարձել են աշխարհում «Ղազախստան-2017» PR  արշավի անցկացման ազդակ: Ղազախստանի նախագահ Նազարբաևի «100 քայլ» ռազմավարությունում նշվում է, որ «հաջողությունն առողջ, զարգացած մարզական ժողովրդինն է»: ԷՔՍՊՈ-ի և Ունիվերսիադայի կազմակերպիչները նշում են, որ երկու միջոցառումներն էլ դառնալու են նշանակալից Ղազախստանի համար: «Ողջ աշխարհը հասկանում է, որ երկու բրենդն էլ բավականին կշիռ ունեն՝ և՛ Միջազգային ուսանողական խաղերը, դա համաշխարհային աշխարհագրություն է, և՛ ԷՔՍՊՈ-ն՝ համաշխարհային ցուցահանդեսը, մանավանդ այնպիսի կարևոր թեմայով, ինչպիսին է «Ապագայի էներգիան»: Կառավարությունը, Ղազախստանի ղեկավարը շարունակում են բարձրացնել պետության՝ որպես զարգացած, հանդուժողական երկրի հեղինակությունը, որտեղ ապրում է աշխարհի տարբեր լեզուներով խոսող երիտասարդություն: Մենք, ինչպես և ձեր երկիրը, աշխարհին ցույց կտանք հյուրընկալություն, ինչը մեր արյան մեջ է, ցույց կտանք մեր նոր տեխնոլոգիաները, մեր ֆինանսական ու քաղաքական կայունությունը: Ուստի Դուք լրիվ իրավացի եք, որ 2017 թվականը մեզ համար շատ նշանակալից կլինի»,- նշեց Ուրազակովը:

Հիշեցնենք, որ և՛ ԷՔՍՊՈ-ին, և՛ Ունիվերսիադային ներկայացված է լինելու նաև Հայաստանին: Արդեն այսօր պետք է աջակցել մեր երկրին՝ ակնկալելով ինչպես սպորտային, այնպես էլ ինտելեկտուալ հաղթանակներ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: