ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլանդի սխալները Ֆրանսիային 54 մլրդ եվրո են արժեցել. Boulevard Voltaire

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում գտնվելու երեք տարիների ընթացքում չի հաշվարկել իր ուժերը՝ առաջացնելով  երկիրը զգալի պարտքով թողնելու վտանգ, գրում է ֆրանսիական Boulevard Voltaire պարբերականը։

Աղետի մասշտաբը հնարավոր է գնահատել՝ նույնիսկ չկենտրոնանալով տագնապալի տնտեսական ցուցանիշների վրա. երեք ամսից քիչ ժամանակում Ֆրանսիան Օլանդի մեղքով կորցրել է 54 մլրդ եվրո, նշում է պարբերականը։

Այսպես, Ֆրանսիան Ռուսաստանին 2 մլրդ եվրո կվճարի երկու «Միստրալ» ուղղաթիռակիրների չմատակարարման համար։ Հոդվածագիրը հիշեցնում է, որ սկզբում Ռուսաստանը ծրագրել է ձեռք բերել 4 ուղղաթիռակիր, այլ ոչ թե 2։ Հաշվի առնելով այն, որ երկու չկառուցված նավերը Ֆրանսիային արժեցել են 1 մլրդ եվրո, ընդհանուր առմամբ այս գործարքից վնասը կազմել է մոտ 3 մլրդ եվրո։

«Միստրալներից» բացի Ֆրանսիան կորցրել է Հնդկաստան 26 Dassault Rafale կործանիչների մատակարարման 48 մլրդ եվրո արժողությամբ պայմանագիրը։

5.2 մլրդ եվրո գնահատվող մեկ այլ նման պայմանագիր Եգիպտոս հետ նույնպես տապալման սպառնալիքի տակ է։ Պայմանագրի համար վճարման նպատակով եգիպտական իշխանությունները Ֆրանսիայից 2.6 մլրդ եվրոյի պարտք են վերցրել։

Այսպիսով, Օլանդ քաղաքականությունը ֆրանսիացիներին արժեցել է 54 մլրդ եվրո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: