ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի 16-րդ գլուխը

 

 

 

(Հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 20.08.2015 թ. նիստում)

 

 

Գլուխ 16
Եզրափակիչ և անցումային դրույթներ
Հոդված 208. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը
1. Սահմանադրության 1-3-րդ գլուխները, 103-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ գլուխը, բացառությամբ 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության դրույթով սահմանված ժամկետի և 180-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասության դրույթի, ինչպես նաև 10-րդ գլուխը, ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու հաջորդ օրվանից: 
2. 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 
3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ, 103-րդ հոդվածի 1-ին և 3-4-րդ մասերի, 104-107-րդ, 108-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ, 121-րդ հոդվածների, 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության և 180-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասության դրույթները ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները: 
4. Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-4-րդ և 6-րդ մասերը ուժի մեջ են մտնում նոր Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից: 
5. Սահմանադրության 11-րդ գլուխը ուժի մեջ է մտնում 2016 թ. հունիսի 1-ից: 
6. Սահմանադրության 89-րդ հոդվածի 5-րդ մասի, 108-րդ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխները ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
Հոդված 209. Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին
1. Ազգային ժողովը ողջամիտ ժամկետում գործող օրենքները համապատասխանեցնում է Սահմանադրությանը: 
2. Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թ. հունիսի 1-ից: 
3. ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 
4. Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից:
5. Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
6. Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Վերահսկիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից:
Հոդված 210. Ընտրիչների ժողովի գումարման ժամկետը 
Ընտրիչների ժողովը գումարվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: 
Հոդված 211. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը 
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված (ընտրված) Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: 
Հոդված 212. Դատավորների, վճռաբեկ դատարանի պալատների նախագահների և դատարանների նախագահների պաշտոնավարումը
1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: 
2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և դատարանների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների և դատարանների նախագահների նշանակումը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: 
3. Եթե մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները Սահմանադրության փոփոխությունների 164-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ: 
Հոդված 213. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը
Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման պահից: Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Ազգային ժողովը և Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեք անդամին ընտրում են հինգ տարի ժամկետով, իսկ երկուսին` երեք: 
Հոդված 214. Գլխավոր դատախազի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը: 
Հոդված 215. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված ժամկետի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները շարունակում են պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: 180-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: 
Հոդված 216. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը: 
Հոդված 217. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվում է Սահմանադրության 11-րդ գլխով սահմանված կարգով մինչև 2016 թ. նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից: 
Հոդված 218. Սահմանադրության 12-13-րդ գլուխներով նախատեսված մարմինների անդամների պաշտոնավարումը
Սահմանադրության 12-13-րդ գլուխների ուժի մեջ մտնելուց հետո այդ մարմինների անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: 
Հոդված 219. Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 14-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական բանկի նախագահը շարունակում է պաշտոնավորել մինչև 2005 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների ժամկետի ավարտը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: