ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի նստավայրում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունները

ՀՀ Նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ), «Ազգային միաբանություն», Ազատ դեմոկրատներ, Հայոց Համազգային Շարժում,  Հայաստանի քրիստոնեա–դոմակրատական միություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: