ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Շանթ 2015». Գիշերը ժամը 2-ից Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր երեկոյան ժամը 18-ից սկսած «Հանրապետության» հրապարակում ձևավորվելու է ավտոշարասյուն, որոնք դեռևս հայտնի չէ, թե ինչ հրաման են ստանալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս են լինելու հրապարակում»,- ասաց նա։

Իսկ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ մինչև լուսաբաց։

«Բայց ամեն դեպքում բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն, և պատահական չէ ընտրված ժամը, այդ ժամին քիչ մարդիկ կլինեն դրսում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ զորավարժությունները անցկացվում են սեպտեմբերի 3-ից 6-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: