ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիացի պատգամավորներ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ արձագանք է ստացել Բելգիայում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Քննարկվել են մի շարք հարցեր, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով այն փաստին, որ պատվիրակության այցն իրականանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում՝ ԱԺ նախագահը նշել է, որ 2015 թ. ապրիլի 24-ին համայն առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է շարունակել պայքարը պատմական ճշմարտության վերականգնման համար, հասնել նրան, որ բոլոր երկրները ճանաչեն և դատապարտեն ցեղասպանությունը, որպեսզի այն երբեւէ չկրկնվի:

Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից այս տարվա հուլիսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությանբ, որով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է պատվիրակության անդամների գործադրած ջանքերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հարցում:

Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ փաստել, որ այսօր խորհրդարանում ունեցել են բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ:

Պատվիրակության անդամներն ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ տեղեկացնելով, որ այն մեծ արձագանք է ստացել Բելգիայում, որտեղ թուրքական համայնքը բավականին ազդեցիկ է: Բելգիացի խորհրդարանականները նշել են, որ անհրաժեշտ է ընդլայնել Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը՝ դրա մեջ ներառելով Պոնտոսի հույների, ասորիների, սիրիացիների ցեղասպանությունը: Հյուրերը նշել են, որ ֆլամանդական խորհրդարանը նույնպես իր փոքր, բայց նշանակալի դերն ունեցավ բանաձեւի ընդունման գործում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: