ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը

Ադրբեջանը ծրագրում է 2016 թվականին պաշտպանական ոլորտին հատկացնել 1 միլիարդ 837.8 միլիոն մանաթ։ Այդ մասին նշված է Ադրբեջանի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է haqqin.az-ը։

Հաջորդ տարվա համար պաշտպանական ծախսերը, 2015 թվականի բյուջետային կանխատեսման համեմատ, աճել են 59.3 միլիոն մանաթով (3.3 տոկոս), իսկ 2015 թվականի բյուջեի կատարման նախագծի համեմատ՝ 77.8 միլիոն մանաթով (4.4 տոկոս)։

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին պաշտպանության ու անվտանգության, դատական իշխանությունների, իրավապահ մարմինների ու դատախազության ոլորտներին նախատեսվում է ուղղել պետբյուջեի ընդհանուր ծախսերի 18.3 տոկոսը։

2016 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեում եկամուտները կանխատեսվում են 14 միլիարդ 566 միլիոն մանաթի մակարդակի, իսկ ծախսերը՝ 16 միլիարդ 264 միլիոն մանաթի մակարդակի վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    17 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: