ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՍԻՐԻԶԱ-­ն կդառնա Հունաստանի հիմնական քաղաքական ուժը. Ցիպրաս

Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասն կարծում է, որ արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիան հիմնական քաղաքական ուժը կդառնա առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС -ը, նա հայտարարել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Համոզված եմ, որ ՍԻՐԻԶԱ-­ն թիվ մեկ քաղաքական ուժը կդառնա առաջիկա ընտրություններում: Եթե մենք բացարձակ մեծամասնություն ստանանք, մեզ, միևնույն է, հարկավոր կլինեն գործընկերներ: Իսկ եթե դա մեզ չհաջողվի, մենք աչքի առաջ ունենք քաղաքական գործիչների և կուսակցությունների, որոնց հետ պատրաստ ենք իրագործել ծրագրվածը»,­ - հայտնել է Ցիպրասը:

Ցիպրասի կարծիքով՝ Հունաստանը ռեցեսիան կհաղթահարի 2016 թվականի առաջին կեսին, իսկ կապիտալների նկատմամբ հսկողության սահմանման հետևանքների հաղթահարումից հետո երկրի տնտեսությունը կվերադառնա աճի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: