ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիարբեքիրում թուրք ոստիկանները թալանել են հայ կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին, սույն տարածքում հայտարարված պարետային ժամի ընթացքում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ:

Ինրպես տեղեկացնում էNews.am-ը թղում կատարելով Akunq.net-ին, Հասըրլը թաղամասում գտնվող սույն հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները, սակայն, չեն բավարարվել միայն եկեղեցու վրա հարձակմամբ հարձակմամբ. նրանք գողացել են այստեղ գտնվող որոշ պատմական իրեր:

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանը գործակալությանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել` այս փաստի կապակցությամբ: Նա նշել է, թե եկեղեցին կրել է մոտ 300 հազար թուրքական լիրա գումարի չափով վնաս:

Քարագյոզյանը նաև ասել է. «Ոստիկանությունը եկեղեցի է մտել` կոտրելով այստեղի պատմական դռները: Ակնհայտ է, որ մեծ հարձակում է եղել եկեղեցու վրա: Գողացվել են հախճապակու վրա արված մեր 6 պատմական նկարները, ինչպես նաև` մեր պահեստում գտնվող փորագրված պատմական քարերը»:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Սուրի շրջանում ոստիկանների և քուրդ զինյալների միջև անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: