ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի բիենալե 2015. հայկական թեմա

Ստամբուլի 14-րդ բիենալեում, որն անցկացվում է «Աղի ջուր» (Saltwater) խորագրով, ներկայացվել է նաեւ հայկական թեմա՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  հիմնադրամի Dilijan Art Initiative նախաձեռնության աջակցությամբ:

Որպես բիենալեի խորագիր ծառայում էր Ֆրանսիս Ալյուսի՝ ինչ-որ տեղ, ստամբուլյան կղզիներից մեկում արված լուսանկարը՝ կիսաբաց տնակի դռնից, որին դիպչում են ծովի ալիքները, ծովին նայող տեսարան՝ ֆրիդրիխյան մելամաղձոտությամբ լի: «Saltwater» նշանակում է ծովային, աղի: Saltwater-ը Բոսֆորի աղի ջրերն են, աղի արցունքներն են, Բոսֆորի ափերով փռված Ստամբուլն է, որտեղ չեն սիրում հիշել 1915-ին հայերի և 1955-ին հույների թափած արցունքները, սակայն բազմաթիվ նկարիչներ անդրադառնում են  Բոսֆորի ջրերին խառնված այդ արցունքներին, և դա երբեմն ընդունում է շատ կոնկրետ ձև. չէ՞ որ Թուրքիայի սահմաններին այսօր էլ արյան ու արցունքի ծովեր են թափվում:

Ինչպես նշել է բիենալեի ծրագրի հեղինակ Քերոլին Քրիստով-Բակարգիեւը, խիստ կարեւոր է, որ Թուրքիայում ժամանակակից արվեստի ցուցահանդեսը կենտրոնանա Հայկական հարցի վրա ինչպես արվեստի պատմական գործերի, այնպես էլ ժամանակակից նախագծերի միջոցով։ Ստամբուլի 14-րդ բիենալեում դա չի արտահայտվում ոչ ազգային որեւէ տաղավարի, ոչ էլ հայկական բաժնի միջոցով ներկայացվող հեղինակային ծրագրերով, այլ ընդհակառակը՝ անհատ արվեստագետների եւ արվեստի յուրահատուկ գործերի միջոցով, որոնք ասես արձագանքում են այս պատմությանն ու ներհյուսված են ամբողջ ցուցահանդեսին

Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ Քերոլին Քրիստով-Բակարգիեւը միավորել էր ինչպես հայ եւ թուրք, այնպես էլ հայկական սփյուռքից եւ ամբողջ աշխարհից նկարիչների, ովքեր իրենց աշխատանքներում արծարծել են Հայոց ցեղասպանության թեման: 

Իսկ Ստամբուլի մասով՝ Կարոլի Քրիստով-Բակերջիևի գլխավոր խորհրդատուն դարձավ Օրհան Փամուկը, ով բիենալեին մասնակցում է որպես նկարիչ ՝ իր պատանեկության շրջանի նկարներով / նա պատրաստվում էր գեղանկարիչ դառնալ/ և «Անմեղության թանգարանի» տոտալ ինստալյացիաներով, ուր ներկայացված են հայ հանճար Արշիլ Գորկու կտավները, հասցրեց իր մանկության կղզի՝ Բյուկադա:
Նշենք, որ արվեստագետների գործերը չեն կենտրոնացվելու մեկ վայրում, այլ ցրված են լինելու Բոսֆորի ամբողջ երկայնքով՝ տարածվելով Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանից մինչեւ Հրանտ Դինք հիմնադրամն ու նախկին ծխախոտի ֆաբրիկան։ Հայկական ծրագրում ընդգրկված արվեստագետների թվում են Վերնոն Ահ Քին, Հայկ Այվազյանը, Սոնյա Բալասանյանը, Աննա Պողիկյանը, Հերա Բյույուքթաշչյանը, Ռենե Գաբրին ու Այրին Անաստասը, Արշիլ Գորկին, Փոլ Կիրակոսյանը, Մայքլ Ռակովիցը եւ Սարգիսը։

Ստամբուլի 14-րդ բիենալեն կգործի մինչեւ 2015 նոյեմբերի 1-ը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: