ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք 10 տարեկան ենք

Այսօր «Արմեդիա» ՏՎԳ-ն նշում է իր հիմադրման 10-րդ տարեդարձը: Ստեղծման օրվանից ի վեր` «Արմեդիա»-ի առաքելությունն է եղել հայ ընթերցողին ցույց տալ աշխարհն ու Հայաստանն առավել լայն՝ աշխարհաքաղաքական ընկալմամբ:

Արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային զարգացումները, քաղաքական մեկնաբանությունները և վերլուծությունը, համաշխարհային նորություններին «հայկական հայացքը» և աշխարհի խնդիրները հայկական հեռանկարում. սա այն է, ինչով մեր գործակալության նյութերը տարբերվել և տարբերվելու են մյուս ԶԼՄ-ների նյութերից:

 «Արմեդիա» ՏՎԳ-ի կայացվածության, առաջընթացի ու հաջողությունների մեջ իր ներդրումն է ունեցել և ունի Արմեդիա Թիմի յուրաքանչյուր անդամ յուրովի: Արվող աշխատանքի նկատմամբ պատասխանատվություն և նվիրվածություն, արվող գործի կարևորության գիտակցում. սա է մեր Թիմի ուժն ու յուրահատկությունը:

Պատահական չէ, որ «Արմեդիա» ՏՎԳ-ի ծննդյան օրը համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության օրվա հետ: Թիմի յուրաքանչյուր անհատ առանձին և թիմն ընդհանուր գիտակցում են այս տոնի արժեքը ողջ հայության համար, գնահատում են անկախացման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր մարդկանց ջանքերը և փորձում են թեկուզ շատ փոքր, սակայն իրենց ներդրումը ևս ունենալ երկրի անկախության ամրապնդման ու հզորացման գործում:

«Արմեդիա» ՏՎԳ-ն հենց այն հարթակն է, որով Թիմն այդ ներդրումն անելու հնարավորությունն է ստացել: Հուսով ենք, որ այս հարթակն իր նպատակին կծառայի, իսկ դրա համար Թիմը որևէ ջանք չի խնայի…

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն: Շնորհավո՛ր ծնունդդ, «Արմեդիա՛» ՏՎԳ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    23°  12° 
    16.04.2024
    26°  14° 
    17.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: