ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնբասում սպառազինությունները հետ կքաշվեն շփման գծից

Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ Կոնտակտային խումբը Մինսկում համաձայնագիր է ստորագրել մինչ 100 միլիմետր տրամաչափով սպառազինությունների՝ Դոնբասում հակամարտող կողմերի շփման գծից հետքաշման մասին:

Ինչպես նշել է ԵԱՀԿ­ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը, փաստաթուղթը ձևակերպվել է որպես Մինսկի համաձայնագրերի իրագործման համալիր միջոցառումների լրացում: Որոշվել է, որ տանկերը, մինչև 100 միլիմետր տրամաչափով հրետանին, ինչպես նաև մինչև 120 միլիմետր տրամաչափով ականանետները շփման գծից պետք է հետ քաշվեն 15 կիլոմետր հեռավորության վրա: «Դա ևս մեկ կարևոր քայլ է այն համաձայնությունների իրագործման համար, որոնք արդեն ձեռք են բերվել Մինսկում»,­ - հայտարարել է ԵԱՀԿ­ ներկայացուցիչը: Նա նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Կոնտակտային խմբի երեք ներկայացուցիչների (Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ) և բանակցություններում Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների կողմից: Սայդիկի փոխանցմամբ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներն այս համաջայնագիրը կստորագրեն ավելի ուշ:

Սպառազինությունների հետքաշման առաջին փուլը, ինչպես նշել է Սայդիկը, «կսկսվի լիակատար հրադադարից երկու օր անց և կընդգրկի Լուգանսկի մարզի մեծ գոտի»: 15 օրվա ընթացքում հետքաշումը կիրականացվի ըստ զենքի տեսակների. նախ՝ հետ կքաշվեն տանկերը, այնուհետև՝ հրետանին, ապա նաև՝ ականանետները:

Վելուծաբանները հույս ունեն, որ այս համաձայնագրի ստորագրումով Դոնբասում կայուն խաղաղություն կհաստատվի: Նշենք, որ այս փաստաթղթի շուրջ Կոնտակտային խմբի ձևաչափով բանակցություններն ընթանում էին դեռ հունիսի սկզբից: Դոնեցկը և Լուգանսկը նույնիսկ միակողմանի հայտարարել էին զենքերը հետ քաշելու մասին, սակայն Կիևը չէր արձագանքել այս քայլին: Փորձագետների կարծիքով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ կողմերի միջև սեպտեմբերի 1-ին հաստատված հրադադարի ֆոնին:

Ընդհանրապես,  հարկ է նշել, որ Մինսկի համաձայնագրերի ռազմական մասի իրականացման հարցում կողմերի միջև լուրջ առաջընթաց կա, և սպասվում է, որ այդ հաջողությունները դեռ կամրապնդվեն: Միանգամայն այլ իրավիճակ է Մինսկի համաձայնագրերի քաղաքական, տնտեսական և հումանիտար մասերի իրագործման հարցում:

Ներկայումս Կոնտակտային խումբը քննարկում է կողմերի միջև այս փուլի ամենախնդրահարույց հարցը՝  Ուկրաինայում տեղական ընտրությունների անցկացման կարգը: Այս հարցում կոնսենսուսի հասնելու նախորդ փորձերը Կոնտակտային խմբի շրջանակներում եղել են ապարդյուն: Սեպտեմբերի 22-ին այս հարցով բանագնացների վերջին հանդիպման արդյուքներով ԵԱՀԿ­ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը բանակցությունների անհաջողության պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա: Վերջիններս էլ իրենց հերթին համաձայնության չհասնելու մեջ մեղադրում են Կիևին:

Որոշ վերլուծաբանների կարծիքով Ուկրաինայում տեղական ընտրությունների անցկացման կարգի շուրջ համաձայնությունից է մեծապես կախված զենքերը հետ քաշելու վերաբերյալ այս վերջին համաձայնագրի իրականացման ընթացքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: