ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայում մեկնարկում է ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի քարոզարշավը

Մեծ Բրիտանիայի՝ Եվրամության կազմից դուրս գալու հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը դե-ֆակտո կտրվի հոկտեմբերի 11-ին, երբ այս հարցի շուրջ երկու հակադիր ճամբարների առաջնոդները ելույթ կունենա  BBC-ի ծրագրերից մեկի եթերում, գրում են բրիտանական լրատվամիջոցները:

Հանրաքվեի հստակ օրը դեռ հայտնի չէ: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել էր Միացյալ թագավորության՝ ԵՄ  կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցկացնել մինչև 2017 թվականի դեկտեմբեր:  Լոնդոնի եվրոպական կուրսի կողմնակիցները պնդում են հանրաքվեի շուտափույթ անցկացման վրա, քանի դեռ հակաեվրոպական տրամադրութունները չեն տարածվել բրիտանացիների մեծամասնության մոտ: Բրիտանական ընկերությունների և բիզնեսի ներկայացուցիչների միության (34,5 հազար անդամ) տնօրեն Սայմոն Ուոկերը առաջարկել է հանրաքվեն անցկացնել 2016 թվականին, քանի որ այդ դեպքում Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու շանսերը 50-50 է:

Ընդհանրապես վերլուծաբանները նշում են, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքները կախված են նրանից, թե Բրյուսելը կհամաձայնի բարեփոխումներ անցկացնել ԵՄ-ում, թե՝ ոչ:

Քեմերոնը, ում նախընտրական քարոզարշավի առանցքային դրույթներից էր ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը, այլևս հույս ունի պահպանել Բրյուսելի հետ սերտ համագործակցությունը: Նա փորձում է Բրյուսելին համոզել, որ ավելի լավ է համաձայնել Բրիտանիայի պահանջած բարեփոխումներին, քան Բրիտանիան դուրս գա կառույցի կազմից:

ԵՄ-ում մնալու համար Քեմերոնը մասնավորապես պահանջում է ազգային խորհրդարաններին ավելի լայն լիազորություններ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան վետո կիրառել ԵՄ նախաձեռնությունների վրա: Լոնդոնը ցանկանում է նաև իրեն իրավունք վերապահել զերծ մնալու եվրոպական տարածքում հետագա ինտեգրացիոն գործընթացներից: Բրյուսելին ներկացվող պահանջներից է նաև միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հարցում որոշակի՝ ավելի կոշտ, միջոցներ ձեռք առնելը:

Վերլուծաբանները կարծում են, որ հենց միգրացիոն ճգնաժամը և դրա համատեքստում Բրյուսելի կողմից անդամ երկրներին պարտադրվող միգրանտների թվաքանակի քվոտաները ամենաշատն են շահարկվելու հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի պահանջով բարեփոխումներ իրականացնելու շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մինչև տարվա վերջ:

Նշենք, որ վերջին շրջանում սոցհարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիները ավելի հակված են ԵՄ կազմից դուրս գալուն: Այսպես, YouGov ընկերության կողմից անցկացված վերջին հարցումի համաձայն բիտանացիների 40 տոկոսը կողմ է ԵՄ–ի կազմից դուրս գալուն, հակառակ կարծիք ունեն բրիտանացիների 38 տոկոսը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: