Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը.
«2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի
Հայաստանի ժողովուրդը՝
2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում,
1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ,
Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ),
Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը,
Արձանագրում է․
1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։
3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։
4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։
5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։
6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։
2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։
-
10:37
Արցախի Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների հարազատներին
-
10:25
Բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
-
09:40
Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի
-
09:33
Վարչապետն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
-
01:18
Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար. Գարեգին Երկրորդ
-
01:01
ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորած քաղաքացիների ցուցակը և մահացածների անունները
-
23:24
Իրանը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ
-
23:05
ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
-
22:54
«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
-
22:42
Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի. զոհերի թիվը հասել է 3-ի
-
22:07
Մետրոպոլիտենի 10 կայարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել. մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
-
20:36
Պայմանագրային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ
-
19:57
Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է․ Առողջապահության նախարարություն
-
18:06
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
-
17:50
Մետրոյի կայարաններում, կարևորագույն պետական օբյեկտներում պայթուցիկ է տեղադրված. հերթական ահազանգն ԱԻՆ-ում
-
17:37
Ժամը 16:30-ի դրությամբ բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի․ Առողջապահության նախարարություն
-
16:51
Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխվել է 10 անչափահաս․ Առողջապահության նախարարություն
-
14:51
Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)
-
10:27
Վերափոխումն Սուրբ Աստվածածնի
-
17:41
Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արցախի նախագահ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
18:11
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել է՝ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
08:28
Ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն․ Հայկ Խանումյան
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 2,57 կմ/ժ