ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան դեռ ունակ է իր պարտքերը սպասարկել նոր պարտավորությունների ներգրավմամբ

Fitch վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ ու կարճաժամկետ վարկանիշները С մակարդակից հասցնելով RD-ի՝ սահամանափակ դեֆոլտի: Գործակալությունն իր այդ որոշմանը հանգել է այն բանից հետո, երբ Ուկրաինան չկարողացավ  500 մլն դոլար արժողությամբ եվրապարտատոմսերի մարումն իրականացնել անգամ այն պարագայում, որ մարման համար նախապես սահմանված ժամկետին՝ սեպտեմբերի 23-ին ավելացվեց ևս տասը օր: 

Վարկանիշային գործակալության գնահատականներով Ուկրաինան խնդիր ունի պետական պարտավորությունների փոփոխությունների հետ, ինչը կվնասի օտարերկյա ներդրողներին, ովքեր տիրապետում են վերոնշյալ եվրապարտատոմսերին: Գործակալության սույն հաղորդագրության մեջ, ամենայն հավանականությամբ, ի նկատի են առնվում ուկրաինական կառավարության կողմից ձեռնարկվող այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են պետական պարտքի սպասարկմանը:

Ուկրաինացի տնտեսագետ, «Հաջողակ երկիր» նախագծի ղեկավար Անդրեյ Բլինովի խոսքերով ներկայումս Ուկրաինայում ընթանում է պետական պարտքի վերակազամակերպման գործընթաց. «այն կտևի մինչև դեկտեմբերի 1-ը՝ այն պահը, երբ Ուկրաինան հանդես կգա նոր եվրապարտատոմսերով»:

Ի՞նչ է ստացվում: Ուկրաինան հայտնվել է մի իրավիճակում, երբ, չկարողանալով կատարել պարտքի սպասարկում, իրականացնում է պարտքի վերակազմակերպում:  Հիշեցնենք, որ պարտքի վերակազմակերպման գործընթացն իրենից ներկայացնում է քայլերի համախումբ, որոնք ենթադրում են պարտքի վճարումների քանակի ու ժամկետների փոփոխություններ, պարտքի մարում սեփականության տեսքով և պարտքի որոշակի մասի չեզոքացում: Պետական պարտքի վերակազմակերման ներքո հասկացվում է բանակցությունների գործընթաց միջազգային վարկային կամ ֆինանսական կառույցների հետ, հիմնականում վարկի սպասարկման ժամկետների հետ կապված:

Եթե այս տարմաբանությամբ դիտարկենք, ապա Ուկրաինայի առջև հիմա դրված է խնդիր հնարավորինս երկարաձգելու եվրապարտատոմսերի վճարման ժամկետները: Բլինովի խոսքերից հետևում է, որ դեկտեմբերի մեկից հին եվրապարտատոմսերի սպասարկումը կիրականացվի ի հաշիվ արդեն նոր թողարկվելիք պարտատոմսերից ներգրավված եվրաարժույթի:

Սա շտապ օգնություն կարող է լինել հաջողված բանակցությունների պարագայում, մինչդեռ հասկանալու համար, թե որքանով է ունակ Ուկրաինան ազատվել պետական պարտքի բեռից, նախ ներկայացնենք մի փոքր վիճակագրություն: Ուկրաինական համախառն պարտքը կազմում է  1494891,4 մլն գրիվնի, որից 976431,1 մլն գրիվնին (65,3%) արտաքին պարտքն է, իսկ 518460,4 մլն գրիվնին (34.7%)՝ ներքին պարտքը: Պետք է նշել, որ ուկրաինական պետական պարտքը կազմում է ՀՆԱ 70.2%-ը: Սա նշանակում է, որ ուկրաինական պարտքը դեռևս չի գերազանցել ՀՆԱ հարյուր տոկոսն, ինչը նշանակում է, որ երկիրը պարտքային պարտավորությունների իրականացումը դեռ կարող է ապահովել լրացուցիչ փոխառությունների ու վարկային պարտավորությունների ներգրավման միջոցով: Եթե միայն միջազգային վարկատուներն ավելի քիչ ուշադրություն դարձնեն այնպիսի կանխատեսումներին ու գնահատականներին, ինչպիսն է օրինակ Fitch-ի վերջին գնահատականը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: