Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի գինն աճել է 0.55 %` կազմելով մեկ բարելի դիմաց 52.94 դոլար: WTI տեսակի նավթի գինն աճել է 0,64% -ով՝ հասնելով 49,95 դոլարի մեկ բարելի դիմաց:
Տևական ժամանակ նավթի համաշխարհային առաջարկի աճն ու վերջինիս ավելացման կանխատեսումները սև ոսկու գները հասցրեցին պատմական մինիմումի: Գների հանկարծակի աճը, պայմանավորված է որոշակի գործոններով:
Մեծամասամբ նավթի համաշխարհային գների աճը պայմանավորված է Չինաստանում ֆիսկալ վիճակի կայունացմամբ: Պետք է հիշել, որ այս տարվա ամռանը չինական ֆոնդային շուկայում արձանագրված անկումը եղավ նավթի գների անկման պատճառներից մեկը: Այսօր արդեն շուկան կայուն է, ինչը երաշխիքներ է տրամադրում, որ համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամը արժութային չէ: Սա իր հերթին նպաստող հանգամանք է նավթի գների որոշակի աճի համար:
Մյուս կողմից, որպես գների անկման կարևորագույն փաստարկ, առաջ էր քաշվում նավթի առաջարկի աճը: Այս մասով ևս խնդիրը, կարծես թե, որոշակիորեն բալանսավորվում է. ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ-Բադրին հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է նավթի պահանջարկի աճ՝ ի հաշիվ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներից նավթի մատակարարման կրճատման, հաղորդում է Bloomberg-ը: Չնայած, որ քարտուղարի խոսքերով նավթի ավելցուկային առաջարկը դեռևս պահպանվում է, իսկ նավթի պաշարները շարունակում են մնալ միջինից բարձր մակարդակում առաջիկա հինգ տարիների համար, այնուամենայնիվ, սպասելի է, որ նավթի առաջարկի ցանկացած կրճատում պիտի հանգեցներ գների աճի:
Նավթի համաշխարհային գների աճն անմիջական ազդեցություն ունի նաև Ռուսաստանի տնտեսության վրա: Ռուսական ռուբլու կայունացման համար նպաստող հանգամանք է, որ նավթի գների աճը տեղի ունեցավ հենց այն փուլում, երբ ռուբլին դոլարի նկատմամբ, կարծես թե գրավել է, թեկուզ ցածր՝ բայց կայուն դիրքեր: Արդեն տևական ժամանակ է, ինչ ռուբլին դոլարի նկատմամբ գտնվում է 62-ի շրջակայքում: Սա նշանակում է, որ ինքնակարգավորման բոլոր մեխանիզմները ռուբլու պարագայում գործարկված են, իսկ արտաքին լրացուցիչ դրական գործոնն, այս դեպքում նավթի գների աճը, կարող է խթանել ռուբլու կայունացմանը:
Եթե խնդրին նայենք հայկական շահերի դիտանկյունից, ապա ռուբլու կայունացումը չորրոդ եռամսյակում, լավագույնն է, ինչ կարող է պատահել մեր տնտեսության համար: Դեկտեմբերյան տրանսֆերտների հոսքը, ձմեռային ծախսերի, այդ թվում նաև ամանորյա ծախսերի շրջանը շատ ավելի տանելի կլինեն կայուն ռուբլի ունենալու պարագայում:
Նավթի համաշխարհային գների աճն ու այդպիսի աճով նոր տարի մուտք գործելը մեծ նշանակություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության զարգացումների համար, հատկապես հաշիվ առնելով, որ արդեն հաջորդ տարվանից այդ զարգացումներում գերակշռելու է նավթային մի պետության՝ Իրանի վերինտեգրումը համաշխարհային հանրությանը: Ավելի կայուն նավթային գներով ավելի կայուն կլինի Իրանի տնտեսությունն ու բոլոր այն տնտեսությունները, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն են ունենալու Իրանի վերինտեգրման գործընթացին:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ն և «Մեծ յոթնյակի» երկրները նոր պատժամիջոցային փաթեթ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների թվում են ՌԴ Առաջին ալիքը, «Россия-1»...
- «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից...
- ՎԶԵԲ-ը Ռուսաստանի տնտեսության 10 տոկոս անկում է կանխատեսում 2022-ին և զրոյական աճ՝ 2023-ին Դա բացասաբար կանդրադառնա Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հարեւան երկրների վրա»,- ասված...
- Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի,...
- G7-ը մերժել է գազի հետ կապված Պուտինի պահանջը Մեզ պառակտելու Պուտինի փորձն ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում եք այս մեծ միասնությունից և վճռականությունից, մենք...
-
21:44
Դիմադրության շարժման հայտարարությունը բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ
-
21:13
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
-
19:41
Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը
-
18:58
Կրեմլը մեկնաբանել է Բորելի հայտարարությունները՝ ԵՄ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին
-
18:12
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
-
18:01
Ուզբեկստանում ոստիկանները ղազախստանցի զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկել
-
17:33
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
-
17:30
Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան Սաղաթելյան
-
17:16
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումը
-
17:08
Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է. Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ
-
16:51
ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
-
16:40
Թեհրանում սպանել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի
-
16:06
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. ՔՊ-ական պատգամավոր
-
15:38
Բանակցությունների հերթական ռաունդը. Ի՞նչ տվեց բրյուսելյան հանդիպումը
-
15:07
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
-
15:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:44
Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
-
14:27
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Տաջիկստան
-
13:00
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք
-
13:00
Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է հնարավորություններ գտնել ուկրաինական հացահատիկի արտահանման համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 4,63 կմ/ժ