ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ­ ղեկավարները դեկտեմբերին կքննարկեն հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը

Եվրամիության երկրների ղեկավարները Մինսկի համաձայնագրերի կատարման հետ կապված հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը կքննարկեն դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, որոշման նախագծի նախապատրաստման տեխնիկական աշխատանք առայժմ չի տարվում և Միությանն առընթեր ԵՄ-­ի երկրների մշտական ներկայացուցիչների և ԱԳ նախարարների խորհրդի մակարդակով կսկսվի հավանաբար նոյեմբերին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել Է Եվրամիության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

«Ես վստահ եմ, որ դեկտեմբերին դա կլինի օրակարգի կարևոր հարցը, քանի որ մենք կմոտենանք պատժամիջոցների ժամկետի լրանալուն: Այժմ Մինսկի համաձայնագրի կատարումը հետաձգված Է, հարկ կլինի քննարկել՝ այդ կապակցությամբ երկարացնել արդյոք պատժամիջոցները: Այդ հարցի շուրջ բանավեճերը հավանաբար սուր կլինեն»,- ­ասել Է աղբյուրը:

Նրա խոսքով՝ որոշման նախագծի մշակման գործընթացը կսկսվի Միությանն առընթեր ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի և ԵՄ­ի պետությունների արտաքին գործերի նախարարների նիստերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: