Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում

Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
Միտումներն ամրապնդվեցին Ֆրանսիայում Մեծ յոթնյակի հանդիպումից առաջ` օգոստոսի 19-ին, տեղի ունեցած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների բավական ջերմ հանդիպումից հետո:
Դրան հաջորդեց ուկրաինական գործընթացի ակտիվացումը: Սեպտեմբերի 2-ին Բեռլինում մոտ ութ ժամանոց հանդիպում տեղի ունեցավ Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիվանագետների միջև, որի նպատակն Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցային ձևաչափի՝ «Նորմանդական քառյակի» աշխատանքների վերամեկնարկը նախապատրաստելն էր: Այնուհետև Ուկրաինան և Ռուսաստանն իրականացրին գերիների փոխանակում: Իսկ սեպտեմբերի 8-ին Մակրոն-Պուտին հեռախոսազրույցից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ կողմերը տրամադրված են աշխատել «Նորմանդական քառյակի» ձևաչափով և հույս հայտնեց, որ գերիների փոխանակումը կնպաստի ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորմանը:
Ռուս-ուկրաինական երկխոսության վերականգնման ու ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացի միտումներն Արևմուտք-ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժի հնարավորության մասին են հուշում:
Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացման հարցը նաև օգոստոսի 25-ին Ֆրանսիայում տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի օրակարգում էր: ԱՄՆ-ն առաջարկել էր վերադարձնել Ռուսաստանին այս ձևաչափ՝ վերականգնելով «Մեծ ութնյակը», սակայն մյուս երկրները համարել էին, որ դեռ վաղ է, իսկ Ֆրանսիայի նախագահն այդ գործընթացը կապել էր Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հետ: Անկախ արդյունքներից՝ այս հարցի քննարկումն ինքնին վկայում է դրական միտումների մասին: Գործընթացը կարող է զարգանալ, և ԱՄՆ-ն կարող է այդ հարցում էլ ավելի ակտիվ դերակատարում ստանձնել՝ առավել ևս հաշվի առնելով սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հանրապետական Ջոն Բոլթոնի հրաժարականը, ով համարվում էր Սպիտակ տան ամենահակառուս պաշտոնյան:
Ընդհանուր այս համատեքստում բավական հետաքրքիր հնչեց ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դիտարկի առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:
Սա, մի կողմից, ուղերձ էր Վրաստանին՝ համակերպվելու Հարավային Օսիայի և Աբխազիայի կորստի հետ և վերջ դնելու Ռուսաստանի հետ առճակատման այս հանգույցին: Մյուս կողմից՝ նախազգուշացում Ռուսաստանին, որ ՆԱՏՕ-ն կարող է էլ ավելի մոտենալ Ռուսաստանի սահմաններին, այս անգամ՝ Վրաստանի միջոցով:
Եթե Վրաստանի կողմից այս մոտեցումը հավանություն ստանա, և պաշտոնական Թբիլիսին որոշի վճարել այդ գինն իր բաղձալի երազանքին հասնելու համար, տարածաշրջանում նոր լարվածություն կարող է առաջանալ: Արդեն իսկ վերջին շրջանում աճել է լարվածությունը Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին, ի պաստասխան վրացական ոստիկանական պոստերի տեղադրման, պաշտոնական Ցխինվալը փակել է սահմանը: Սակայն Ռուսաստանը կարող է նաև նոր քայլերի դիմել՝ հրահրելով անջատողական տրամադրությունների աճ Աջարիայում, և ինչու ոչ՝ նաև Ջավախքում:
Արևմուտքի նման մոտեցումն Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցին, և Ռուսաստանի կողմից էլ անկախական տրամադրությունների խթանումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ինքնորոշման հարցի ընկալման փոփոխությունների, կարող են աճել երկար տարիներ անկախացման պայքար մղող միավորների պահանջները: Նույն Մերձդնեստրը կարող է արդեն չհամաձայնել նույնիսկ Մոլդովայի ֆեդերալիզացիային: Կամ ո՞վ կարող է բացառել, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային էլ չի առաջարկի միանալ կառույցին, բայց առանց Ղրիմի, կամ նույնիսկ՝ Դոնբասի:
Արդյունքում, Արևմուտք-ՌԴ հարաբերությունների զարգացումները կարող են «սեյսմիկ ցնցումների» պատճառ դառնալ տարածաշրջանում՝ ստեղծելով թե՛ հնարավորություններ, թե՛ մարտահրավերներ և ռիսկեր: Այս պարագայում անվտանգության հիմնական երաշխիքը բոլոր կողմերի հետ հավասարակշռված հարաբերությունների պահպանումն ու առկա կամ հնարավոր հակասությունների վրա խաղալուց զերծ մնալն է:
Հայաստանի համար ևս այս գործընթացը կարող է մի կողմից՝ մի շարք հնարավորություններ ստեղծել ինքնորոշման նկատմամբ մոտեցումների փոփոխության, աշխարհաքաղաքական հնարավորությունների մեծացման տեսանկյունից, մյուս կողմից՝ խնդիրներ առաջացնել հարևան երկրում նոր անկայունությունների տեսքով: Սակայն ամեն դեպքում, Արևմուտքի և ՌԴ-ի շահերի հակասությունների վրա հիմնվելն ու դրանից օգուտ քաղելու փորձեր անելը «թրենդային» չէ և կարող է աշխատել ի վնաս Հայաստանի շահերի: Ցավոք, գիտակցաբար կամ ոչ այնքան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում ավելի ու ավելի է նման երանգներ ստանում:
այլ նյութեր այս թեմայով
- Պատերազմից 11 տարի անց. Վրաստանի հայտարարությունների տողատակերը Դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
- Լրագրողի ստեղծած սկանդալը ինչ-որ առումով հալեցրե՞ց տարիներով կարծրացրած վրաց-ռուսական սառույցը Վերջին շրջանում բավական անկանխատեսելի են զարգանում ռուս-վրացական հարաբերությունները:
- Մոսկվան չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող:
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
- ՆԱՏՕ-Վրաստան․ հայտարարությունների ու իրականության խաչմերուկում Ռուսաստան-ՆԱՏՕ բախումն անխուսափելի կլինի:
այլ նյութեր այս թեմայով
- Բայդենն անհանգստացած է, թե Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալ Պուտնը կարծել է, թե կակարողանա բաժանել ՆԱՏՕ-ն:
- ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել պատրիարք Կիրիլի նկատմամբ Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաև ԵՄ սև ցուցակում ևս 58 մարդու ընդգրկում է ենթադրում:
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվել են պատժել Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
- Սկրիպալի սպանությունը կարող էր ձեռնտու լինել Բրիտանիային․ Լավրով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա...
-
18:41
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը
-
18:25
ՊՆ-ն հայտարարում է մրցույթ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար
-
17:30
Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին
-
17:13
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
-
16:45
Իրանը սպասում է ԱՄՆ պատասխանին՝ միջուկային բանակցությունների հարցում
-
16:16
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան
-
16:11
Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր
-
16:02
Հայ-ադրբեջանական շփումներ. կարևոր հարցեր՝ հանդիպումներին ընդառաջ
-
16:01
ՀԱՊԿ երկրների ղեկավարները Մոսկվայում սկսել են վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին դեմ առ դեմ գագաթաժողովը
-
15:59
ՆԱՏՕ-ն չպետք է պատրանք ունենա, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
-
15:54
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
-
15:25
Ավտոերթերի ընթացքում 91 անձ է բերման ենթարկվել
-
15:14
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
-
15:11
Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են համածառայակիցները
-
15:02
Շվեդիայի պատվիրակությունը կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը
-
15:01
ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր
-
14:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
ԵՄ ԱԳ նախարարներին մայիսի 16-ին չի հաջողվի համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի հարցերը. Բորել
-
13:04
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք
-
12:48
Լիտվայի նախագահը կժամանի Հայաստան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,6 կմ/ժ