ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում մեկնարկել է «Մետաքսի ճանապարհ» ֆորումը

Հոկտեմբերի 15-16-ը Թբիլիսիում առաջին անգամ անցկացվում է «Մետաքսի ճանապարհ» ֆորումը, որը հրավիրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, հայտնում է Գրուզիա Օնլայանը:

Միջազգային նման խոշոր միջոցառման կազմակերպիչը Վրաստանի կառավարությունն է, համակազմակերպիչը՝ Չինաստանը, գործընկերը՝ Զարգացման ասիական բանկը (ADB):

Վրացական կողմից ֆորումի կազմակերպիչն է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունն ու ԱԳՆ-ն:

Թբիլիսյան ֆորումին մասնակցում է շուրջ 30 երկրի կառավարության ներկայացուցիչ (Հայաստան, Ադրբեջան, Չինաստան, ԱՄԷ, Թուրքիա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Աֆղանստան, Սլովենիա, Հունգարիա, Իտալիա, Չեխիա, Ղազախստան), այդ թվում՝ փոխվարչապետեր, նախարարներ, ինչպես նաև 20 միջազգային, ֆինանսական ու դոնորական կազմակերպություններ:

Միջոցառմանը մասնակցում են նաև բիզնես-ոլորտի ներկայացուցիչներ տարբեր պետություններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: