ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեֆրի Դոնալդսոն. Մենք պետք է մարտահրավեր նետենք այն կարծրատիպին, որ մշտապես ապրելու ենք հակամարտության պայմաններում

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ, Դեմոկրատ ունիոնիստներ (Democratic Unionist) կուսակցության պատգամավոր Ջեֆրի Մարկ Դոնալդսոնի հետ: Հարցազրույցն իրականացվել է Երևանում սեպտեմբերի 25-ից 28-ը կայացած «Խաղաղության ճանապարհի դժվարությունները. դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի փորձից» թեմայով սեմինարի շրջանակներում*:

 -Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները սեմինարից: 

 - Մենք եկել ենք Հայաստան՝ կիսելու Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մեր փորձը: Մենք գիտակցում ենք, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և յուրաքանչյուր հակամարտության լուծումը ևս տարբեր է: Այնպես որ, մենք չենք եկել այստեղ առաջարկելու, որ մեր հակամարտության համար գտած լուծումներն ու պատասխանները կարող են հեշտությամբ կիրառվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ կան դասեր, որոնք կարող ենք քաղել Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման գործընթացից: Մենք մեծ աշխատանք ենք արել մեր փորձն աշխարհի այլ մասերում տարածելու համար, և ես ողջունում եմ Երևան գալու և խաղաղ կարգավորման գործընթացում  ներգրավված շատ ազդեցիկ մարդկանց հետ այդ փորձը կիսելու  հնարավորությունը:

- Ձեր ելույթներից մեկի ժամանակ առաջադրեցիք մի թեզ, ըստ որի՝ հակամարտությունը ոչնչացում է դրա բոլոր կողմերի համար: Ի՞նչ է հարկավոր հակամարտող կողմերին՝ նման գիտակցության գալու համար:

 - Երբ հակամարտությունը տևում է երկար տարիներ, դա  հյուծիչ է, այն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ հակամարտությունում ապրող  հասարակությունների համար: Հյուսիսային Իռլանդիայում մեր հակամարտությունն ընթանում էր երեսուն տարի: Եվ ես կարծում եմ, որ մարդիկ հարմարվել էին  հակամարտությանը, քանի որ նրանք կարծում էին, որ դա այդպես էլ պետք է լինի: Հետևաբար, նրանք լուծում գտնելու շատ ցածր ակնկալիքներ ունեին:  Այսպես,  կառավարությունը նախ դիմել է հեռուստատեսությամբ գովազդային արշավի՝ մարտահրավեր նետելով այն մտքին, որ մենք պետք է ապրենք հակամարտությունում ամբողջ ժամանակ: Յուրաքանչյուր հակամարտություն մարդկային հարաբերություններում ճեղքվածք է, և բոլորը, ովքեր մասնակցում են հակամարտությանը, մարդկային էակներ են, նրանք ունեն իրենց սեփական ընտանիքները:  Այն մարդիկ, ովքեր անմիջականորեն ներգրավված են հակամարտության մեջ, երկար տարիներ են կորցրել, որպեսզի լինեն իրենց ընտանիքների հետ:

Հակամարտությունում կարևոր է նաև, թե ինչպես եք պատրաստվել բանակցություններին: Եթե դուք լավ չեք պատրաստված, ապա նվազում է հաջող բանակցությունների ձեր հնարավորությունը: Այնպես որ, այն ամենի մի մասը, ինչ անում ենք այստեղ՝ Երևանում, բանակցությունների պատարստվելու մեր փորձը կիսելն է: Մենք այստեղ ենք կիսվելու, թե որոնք էին հիմնական որոշումները, որ մենք նախապես ենք ընդունել, և թե ինչպես ենք մենք իրականացրել փաստացի բանակցային գործընթացը:

- Դուք նշեցիք կառավարության կողմից կազմակերպված գովազդային արշավի մասին: Կցանկանայի, որ դուք ավելի մանրամասն ներակայացնեիք վերջինիս ուղերձները:  

 - Կառավարության կողմից ձեռնարկված հետազոտությունը ցույց էր տվել, որ կռվողների վրա (մարդիկ, ովքեր անմիջականորեն ներգրավված են զինված խմբավորումներում) բավական մեծ ազդեցություն են ունենում նրանց ընտանիքները: Դուք կարող էիք տեսնել այդ ազդեցիկ հարաբերությունները, երբ ընտանիքը գալիս էր նրանց բանտում այցելելու:

Կառավարությունը՝ որպես գովազդային արշավի մաս, ստեղծեց ահաբեկչի և նրա որդու հարաբերությունների մասին սոցիալական գովազդ (թե ինչպես որդին նայեց հորը և տպավորվեց ահաբեկչությունում նրա մասնակցությունից): Ավելի ուշ, որդին մեծացել էր, ներգրավվել ահաբեկչության մեջ և սպանվել: Գովազդը պատկերում էր հոր վիշտը, ով հասկացել է, որ իր ազդեցությամբ է իր որդին ներգրավվել բռնության մեջ, և ինքն է պատասխանատու որդու մահվան համար:

Գովազդում կար նաև հարցադրում. «Ո՞րն այս ամենի արժեքը, ի՞նչ ենք մենք ձեռք բերելու բացի մարդկանց կորցնելուց և մեր սեփական ընտանիքները ոչնչացնելուց»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գովազդները շատ ազդեցիկ էին և զինված խմբերի ղեկավարությանը բերում էին այն գիտակվման, որ հակամարտությունը կարող է տևել շատ երկար տարիներ, սակայն այդ ընթացում շատ քիչ բան կարելի է ձեռք բերել:

- Հաճախ նշվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան հակամարտություններում: Սակայն, չճանաչված պետությունների պարագայում չճանաչվածության պատճառով մարդիկ հաճախ զրկված են մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Ի՞նչ պետք է անել այս խնդիրը լուծելու համար: 

 - Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության դերը շատ կարևոր է խաղաղ կարգավորման գործընթացում: Քաղաքական առաջնորդները միայնակ չեն կարող բերել խաղաղություն, խաղաղությունը պետք է կառուցել ներքևից: Միջազգային հանրությունը չի կարող անել ավելին խաղաղություն կառուցելու համար, նրանք կարող են ներգրավել քաղաքացիական հասարակությանը և աջակցություն տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Եթե մարդու իրավունքների չարաշահումների քննադատություն կա, միջազգային հանրությունն, իհարկե, պետք է դերակատարում ունենա մարդու իրավունքների չարաշահումների մոնիտորինգում, բայց ավելի լավ է, երբ այդ մոնիտորինգը կատարվում է տեղական կազմակերպությունների կողմից, քանի որ նրանք տեղյակ են տեղերում առկա իրավիճակին:

Այսպիսով, պետք է ունենանք ուժեղ քաղաքացիական հասարակություն՝ խաղաղության կառուցման, կայացման դրական ներդրումով և խաղաղ գործընթացին և քաղաքացիական հասարկության ուժեղացմանն աջակցող միջազգային հանրության համադրութուն:

- Հակամարտության կարգավորման հարցում կարևոր է, որ հակամարտող կողմերի կառավարությունները պատրաստեն իրենց հասարակությունները խաղաղության: Սակայն հաճախ մենք ունենք դեպքեր, երբ մի կողմը պատրաստում է իր հասարակությունը խաղաղության, իսկ մյուսը՝ ոչ: Այստեղ մենք գործ ունենք անհամաչափության խնդրի հետ: Չե՞ք կարծում, որ հնարավոր չէ միշտ ունենալ միակողմանի գործընթաց:

 - Դուք բացարձակապես ճիշտ եք: Դա շատ կարևոր է, որ հակամարտության երկու կողմերն էլ պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության պայմանագրի, քանի որ դա կպահանջի փոխզիջումներ երկու կողմերից:  Դուք պետք է բավարարեք հանրային ակնկալիքները, իսկ առաջնորդը լավն է, քանի դեռ նա կարողանում է մարդկանց իր հետ տանել:

  Շատ հաճախ խաղաղության գործընթացները ձախողվում են միայն այն պատճառով, որ առաջնորդները չեն կարողանում իրենց ժողովուրդներին իրենց հետ տանել: Ողջ աշխարհում կան նման բազմաթիվ օրինակներ: Այնպես որ, եթե մի կողմը չի պատրաստում իր ժողովրդին համաձայնության, դա վնաս է հասցնում հաջող արդյունքի հեռանկարին: Այն խաթարում է խաղաղ ելքով հեռանկարը: Եթե դու չես պատրաստում քո ժողովրդին խաղաղության պայմանագրի, որը պարտադիր ներառում է փոխզիջում, կա ավելի մեծ հավանականություն, որ մարդիկ կմերժեն համաձայնագիրը:

Կարևոր է, որ առաջնորդներն առաջնորդեն, բանակցեն և կառուցեն խաղաղություն բարձր մակարդակի վրա, բայց նրանք նաև պետք է աշխատեն քաղաքացիական հասարակության հետ խաղաղ համաձայնագրի հեռանկարը պատրաստելու համար:

 

- Իսկ ինչպե՞ս է հասարակության հետ տարվող աշխատանքը փոխկապակցվում բանակցային սեղանի մոտ կողմերի վարքագծի հետ: 

 -Հրաշալի հավասարակշռություն է, մի կողմից՝ ժողովրդին փոխզիջման պատրաստելը, իսկ մյուս կողմից՝ թույլ բանակցող չերևալը:

Եթե ձեր մրցակիցը կարծում է, որ դուք թույլ բանակցող եք, նա պիտի շահագործի այդ թուլությունը: Այսպիսով, դուք պետք է քրտնաջան աշխատեք բանակցություններում  ուժեղ լինելու, և միևնույն ժամանակ պատրաստեք ժողովրդին փոխզիջման հնարավորության:  

Կարծում եմ, որ սա այն դեպքն է, որտեղ Track 2-ի մոտեցումը կարող է օգտակար լինել, քանի որ ղեկավարը բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինի ուժեղ և խոսի իր վերին գծերի մասին, սակայն փոխզիջումներն անհրաժեշտ են վերևի գծերում հասնելու նրան ինչ մենք կոչում ենք ներքևի գիծ՝ համաձայնության միանգամայն էական բաղադրիչներ:

Արդյոք դուք համաձայն կլինե՞ք դրա հետ բանակցային սեղանի շուրջ հրապարակավ: Հավանաբար՝ ոչ:

Դա է պատճառը, որ միջնորդավորված երկխոսությունը՝ նույնիսկ երկկողմ մասնավոր երկխոսությունը,  յուրաքանչյուր բանակցային գործընթացի կենտրոնական բաղադրիչն է, քանի որ այն օգնում է յուրաքանչյուր կողմին հասկանալ, թե ինչ զիջումներ են պահանջվում: Որպես բանակցող ես պետք է իմանամ, թե ինչ եմ պահանջում, բայց ես նաև պետք է իմանամ, թե ինչ է իմ մրցակիցը պահանջում ինձնից, քանի որ վերջում պայմանավորվածություն ձեռք բերվելու համար մենք պետք է օգնենք միմյանց:  

 

 *Սեմինարն իրականացրել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ: Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:

 

Պարտադիր չէ, որ հարցազրույցի մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: