Վենետիկի հանձնաժողով. կառուցվածքն ու գործառույթները
Վենետիկի հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստի ժամանակ, որը կկայանա հոկտեմբերի 23-24-ը, կքննարկվի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը: Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական գնահատականը: Հանձնաժողովի փորձագետները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ բաց երկխոսության արդյունքում բարեփոխումների տեքստում հնարավոր է եղել մի շարք կարևոր վերաձևակերպումներ անել:
Վենետիկի հանձնաժողովը՝ պաշտոնապես Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը, սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմին է: Այն կազմավորվել է 1990 թվականի Եվրոպայի խորհրդին առընթեր: Չնայած հանձնաժողովի մշտական քարտուղարությունը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա)՝ Եվրոպայի խորհրդի շտաբ բնակարանում, սակայն լիագումար նիստերն անց են կացվում Վենետիկում (Իտալիա), ինչից էլ գալիս է հանձնաժողովի ոչ պաշտոնական անունը: Նիստերը գումարվում են տարեկան 4 անգամ՝ մարտին, հունիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին:
Կազմակերպչական առումով հանձնաժողովը հանդիսանում է ԵԽ կազմում «մասնակիորեն բաց համաձայնագիր», այսինքն՝ ԵԽ անդամ երկրների համար պարտադիր չէ, որ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, և 2002 թվականից կառույցում անդամակցությունը բաց է երրորդ պետությունների համար՝ ԵԽ նախարարների խորհրդի համաձայնությամբ:
Հանձնաժողովի անդամները 60 են՝ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 47 երկրները (Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի անդամ 2001 թվականին), ինչպես նաև 13 այլ երկրներ՝ Ալժիրը, Բրազիլիան, Չիլին, Իսրայելը, Ղազախստանը, Հարավային Կորեան, Կոսովոն, Ղրղզստանը, Մարոկկոն, Մեքսիկան, Պերուն, Թունիսը և ԱՄՆ-ը: Հանձնաժողովի ասոցացված անդամ է Բելառուսը, դիտորդ երկներ են Արգենտինան, Վատիկանը, Կանադան, Ուրուգվայը, Ճապոնիան: Հանձնաժողովը համագործակցում է նաև Պաղեստինի ինքնավարության, Եվրամիության և Հարավաֆրիկյան հանրապետության հետ: Վենետիկյան հանձնաժողովի լիագումար նիստերին մասնակցում են նաև Եվրահանձնաժողովը և ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն:
Հանձնաժողովի յուրաքանչյուր մասնակից-երկիր հանձնաժողովում նշանակում է մեկ փորձագետի 4 տարի ժամկետով: Նշվում է, որ փորձագետները պետք է աշխատեն որպես անկախ մասնագետներ, այլ ոչ թե պետությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը աշխատում է երեք ուղղություններով
• ժողովրդավարական ինստիտուտներ և հիմնական իրավունքներ
• սահմանադրական արդարադատություն
• ընտրություններ, հանրաքվեներ և քաղաքական կուսակցություններ:
Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է անդամ երկրների սահմանադրական իրավունքի խնդիրները շոշափող օրենքների և օրինագծերի վերլուծությամբ: Փաստաթուղթը կարող է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել հետաքրքրված պետության, վերջինիս համաձայնությամբ մեկ այլ պետության, ինչպես նաև ԵԽԽՎ կողմից: Հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում:
Ընտրությունների հարցերով հանձնաժողովը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի հետ:
Նշենք, որ հանձնաժողովը հրապարակում է նաև թեմատիկ հետազոտություններ առանձին խնդիրների շուրջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ