ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենետիկի հանձնաժողովը բարձրացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր կարծիքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ։

Եզրակացության մեջ ասվում է, որ օրենքի նախագիծը զգալի առաջընթաց է ներկայումս գործող օրենքի համեմատ, հաղորդում է Panorama.am-ը։

Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է նաև մի քանի առաջարկություններ։ Հանձնաժողովն առաջարկում է օրենքով տրամադրել թափանցիկ քննության կարգ՝ ներգրավելով խորհրդարանական հանձնաժողովին և բավարար թվով անկախ փորձագետների, որոնք պետք է Ազգային ժողովին առաջարկեն Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի իրավասու թեկնածուներ։ 

Օրենքով անհրաժեշտ է պարզ դարձնել, որ մարդու իրավունքների հետ կապված բողոքը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանին, եթե նույնիսկ այդ բողոքը սկզբունքորեն ընկնում է դատարանների իրավասության ներքո։ Սակայն, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է քննարկի այն վեճերը, որոնք արդեն լուծվել են կամ լուծվում են դատարանում։ 

Վենետիկի հանձնաժողովը նաև առաջարկում է օրենքում պարզաբանել 2 խորհուրդների՝ Կանխարգելիչ խորհրդի և Փորձագետների խորհրդի գործունեության համապատասխան մանդատներն ու սկզբունքները, ինչպես նաև սահմանել նրանց անդամների կարգավիճակը։
Առաջարկությունների մեջ ներառված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ մակարդակի ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը, մասնավորապես երաշխավորել համապատասխան աշխատավարձ Պաշտպանին և նրա աշխատակազմին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: