ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան հետաքրքրված է «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացմամբ. Նովակ

Ֆրանսիան հաստատել է «Հյուսիսային հոսք- 2» գազատարի նախագծի նկատմամբ իր հետաքրքրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է  Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո, փոխանցում է РИА Новости-ն:

«Հյուսիսային հոսք-2» գազատարի («Հյուսիսային հոսքի» երրորդ և չորրորդ  ճյուղերի) կառուցման մասին համաձայնագիրը բաժնետերերը ստորագրել են սեպտեմբերի սկզբին Վլադիվոստոկում կայացած արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:

Նոր կոնսորցիումի կազմի մեջ մտել են «Գազպրոմը», եվրոպական E.ON, Shell, BASF/Wintershall, OMV և ENGIE ընկերությունները: Ընդ որում՝ բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», 9 տոկոսը՝ ֆրանսիական ENGIE-ին:

Նախատեսում է, որ 9,9 միլիարդ եվրո արժողությամբ գազատարի երկու ճյուղերը, որոնք ռուսական գազը Գերմանիա են հասցնելու Բալթիկ ծովի հատակով, կունենան  55 մլրդ խոր մ ընդհանուր թողունակություն: Այն կլրացնի արդեն գործող տարեկան 55 մլրդ խոր մ հզորություն ունեցող «Հյուսիսային հոսքին», որն անցնում է Բալթիկ ծովի հատակով և կապում է ԵՄ էներգահամակարգն Արևմտյան Սիբիրի գազի հանքավայրերի հետ:

Նշենք, որ այժմ Ռուսաստանում քննարկում է Եվրոպա գազ հասցնելու երկու նախագիծ՝ «Թուրքական հոսքը» և «Հյուսիսային հոսք-2»-ը:

Փորձագետները նշում են, որ ավելի իրատեսական և շահավետ է «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացումը: Նախ «Հյուսիսային հոսք 2»-ով երկու կողմն էլ ՝ և՛ ռուսական, և՛ եվրոպական, ակնհայտ հետաքրքրվածություն են ցուցաբերում, այնինչ «Թուրքական հոսքի» դեպքում ոչ միայն չի հաջողվում համաձայնության գալ եվրոպական գործընկերների հետ, ինչպես օրինակ Մակեդոնիայի, որի տարածքով պետք է անցնի գազատարը (վերջինս հետաքրքրված չէ դրա կառուցմամբ, քանի որ երկրում առկա գազատարերը չեն օգտագործվում ամբողջ հզորությամբ),  այլ նաև Թուրքիայի հետ, որն ի դեպ նախօրեին հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ ռուսական գազի գնի վերանայման համար:

Հաշվի առնելով մերձավորարևելյան վերջին զարգացումները՝ Թուրքիայի տարածքում գազատարի կառուցումը շահավետ չէ նաև անվտանգության տեսանկյունից: Ֆինանսական առումով ևս «Թուրքական հոսքը» զիջում է «Հյուսիսային հոսք 2»-ին, առաջինի կառուցման համար նախատեսվում է ծախսել 24 մլրդ եվրո, իսկ երկրորդի համար՝ 9,9 մլրդ եվրո: Ընդ որում, «Թուրքական հոսքի» հզորությունը կազմելու է տարեկան 63 մլրդ խոր մ գազ, այն դեպքում, երբ «Հյուսիսային հոսք 2»-ի իրականացմամբ Ռուսաստանը Բալթիկ ծովի հատակով տարեկան կարող է 100 մլրդ խոր մ գազ մատակարարել Եվրոպա: Նշենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ի երկու ճյուղերի շահագործումը նախատեսված է մինչև 2019 թվականի ավարտը:

Նշենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը, չնայած առանձին եվրոպական երկրների կողմից ստացած աջակցությանը, դեռևս աջակցություն չի գտել Բրյուսելում: Ավելի վաղ այս ամիս կլիմայի և էներգետիկայի հարցրով Եվրահանձնակատար Միգել Արիաս Կանետեն  նշել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չի բավարարում Եվրամիության գազի մատակարարների և մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման ռազմավարությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: