Նոր աշխատատեղեր սահմանամերձ Բերդաշեն համայնքում
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ պանրի արտադրության բիզնես է հիմնվել Շիրակի մարզի սահմանամերձ հեռավոր Բերդաշեն գյուղում. բիզնեսը 5 աշխատատեղ է ստեղծել համայնքում:
Նոյեմբերի 2-ին, ՀԱՀ Թրփանճեան ծրագրի ևս մեկ շահառու, պրն. Սլավիկ Չապանյանը ծրագրի թիմի հետ համատեղ իրականացրեց իր բիզնեսի՝ «Արևաշող» կոչվող պանրի արտադրամասի բացումը Բերդաշենում ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ: Բերդաշենը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ գյուղ է, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Բերդաշենում ապրում է ընդամենը 62 ընտանիք:
Չապանյանի բիզնեսի օժանդակությունը իր համայնքին զգալի է: «Արևաշողը» ռազմավարական նշանակություն ունի Բերդաշեն համայնքի համար: Բացի այն, որ բիզնեսը 5 աշխատատեղ է ստեղծել համայնքում, արտադրամասը կաթը գնելու է բացառապես տեղի բնակիչներից՝ մեծապես լուծելով կաթի իրացման խնդիրը համագյուղացիների համար: Չապանյանի արտադրամասը նոր շունչ է տվել Բերդաշենին՝ ոգևորելով գյուղի մյուս բնակիչներին:
Սլավիկ Չապանյանը, հաջողությամբ ավարտելով ծրագրի կողմից առաջարկվող դասընթացները՝ ստացել է ֆինանսական աջակցություն և հիմնել իր արտադրամասը: Բիզնեսն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և պայմանները տարատեսակ պանրի արտադրության համար, այդ թվում՝ ռոկֆոր տեսակի պանրի: Չապանյանը նաև նպատակ ունի արտահանել իր արտադրանքը:
Իր ելույթում Չապանյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀԱՀ Թրփանճեան ծրագրին աջակցության համար՝ նշելով, որ առանց ծրագրի օգնության նա չէր կարողանա հիմնել իր արտադրամասը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը աջակցում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Մինչ այժմ ծրագրի աջակցությամբ 265 բիզնես և 455 աշխատատեղ է ստեղծվել Շիրակի, Տավուշի մարզերում, Արցախում և Ջավախքում: Ծրագիրը արդեն իսկ իր գրասենյակն է հիմնել Վայոց Ձորի մարզում: Դիմումներն ընդունվում են մարզային գրասենյակներում:
այլ նյութեր այս թեմայով
- Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
- Ադրբեջանում «Փաշա հոլդինգը» զարգանում է, մինչդեռ բնակչության կենսամակարդակն ընկնում է «Փաշա Հոլդինգի» ակտիվները 2013 թ.-ին աճել են 3,3 միլիարդից՝ 2017 թվականին դառնալով 4,1 միլիարդ դոլար, որը կազմում է Ադրբեջանի...
- Միջին անվանական աշխատավարձը ՀՀ-ում աճել է
- Դրամը 20 տարեկան է 24 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը:
- Հայ դիզայների զգեստները՝ Վենետիկի կինոփառատոնում Լիանա Սարգսյանը հայկական eLSi ապրանքանիշի հիմնադիրն է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ