ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում «Փաշա հոլդինգը» զարգանում է, մինչդեռ բնակչության կենսամակարդակն ընկնում է

Ադրբեջանի խոշորագույն «Փաշա Հոլդինգ» ընկերությունը վերահսկում է 100-ից ավելի դուստր կազմակերպություն` ֆինանսներից և անշարժ գույքից մինչև գյուղատնտեսություն, մանրածախ և սննդի առևտուր: Ընկերության ակտիվները հիմնականում կենտրոնացած են Ադրբեջանում, սակայն տարածվում են նաև դեպի Թուրքիա, Վրաստան և Մոնտենեգրո:

«Փաշա Հոլդինգ»-ը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հոր` Արիֆ Փաշաևի կողմից, սակայն 2013 թ. այն անցավ Մեհրիբանի դուստրերին` Արզու և Լեյլա Ալիևաներին:

Այդ ժամանակից ի վեր, ազգային արժույթը՝ մանաթը, կորցրել է իր արժեքի կեսը`առաջացնելով կենսամակարդակի և խնայողությունների նվազում, քանի որ պարտքերը կտրուկ մեծացան (շատ բանկային վարկեր հաշվարկվել են դոլարով կամ եվրոյով): Սակայն «Փաշա Հոլդինգի» ակտիվները 2013 թ.-ին աճել են 3,3 միլիարդից՝ 2017 թվականին դառնալով 4,1 միլիարդ դոլար, որը կազմում է Ադրբեջանի պետական ​​բյուջեի ավելի քան 40 տոկոսը:

Դա ավելի տպավորիչ է, հաշվի առնելով, որ «Փաշա Հոլդինգի» բիզնեսի մեծ մասն Ադրբեջանում իրականացվում է ազգային արժույթով: Ընկերության ակտիվների արժեքը մանաթով հաշվարկված 2013 թ-ին 2.6 մլրդ մանաթից 2017 թ.-ին հասել է 6,9 մլրդ մանաթի: Ուստի պարզ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հոլդինգը հասել նման աճի:

 

«Փաշա Հոլդինգ» ՍՊԸ-ի և նրա մասնաճյուղերի (Pasha Beton, Pasha Construction, PMD Group, Amal Invest Group և այլն) մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, քանի որ նրանք խուսափում են առևտրային կազմակերպությունների ռեեստրի համար բաց տեղեկություն տրամադրելուց, բայց առնվազն որոշակի տեղեկատվություն հրապարակայնորեն մատչելի է:

2009թ-ին Բաքվի Խան Շուշինսկի փողոցի և հարևանության բնակիչները տարհանվեցին, նրանց տները քանդվեցին: Ընտանիքները, որոնք ստիպված էին դուրս գալ իրենց տներից, լրատվամիջոցներին հայտնել են, որ տարածքը գրավել են «պետական կարիքներ» հոգալու համար: Փոխարենը այնտեղ կառուցվել է շքեղ տների համալիր, որը հիմնականում բնակեցված է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի մի շարք ղեկավարների կողմից: Բաքվի «Սիթի Վիլլաս» կոչվող այդ համալիրը ևս պատկանում է «Փաշա հոլդինգ»-ին:

Baku City Villas

 

2015 թվականին հոլդինգը մի քանի մեծ ներդրումներ է կատարել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում` թուրքական TAIB ներդրումային բանկն է ձեռք բերել և այն վերափոխել «Փաշա Ինթիթիմ բանկ» ԲԲԸ: Շուրաբադում (Խիզի շրջանի) բացել է ծովափնյա հյուրանոցներ, իսկ Բաքվում բազմաթիվ սպորտային և հագուստի խանութներ, «Ադրբեջան» և «Բրավո» սուպերմարկետներն է ստեղծել, իսկ PMD Group LTD-ին գործում է գյուղատնտեսության, վերամշակման, շինարարության, անշարժ գույքի, բանկային, հասարակական սննդի, կինոյի ցանցի և այլ ոլորտներում:

2014 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը հաստատեց հանրային նշանակության օբյեկտների ցանկը, որոնք պետք է կատարեին իրենց հաշվապահական հաշվառումը՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան: «Փաշա Հոլդինգը» մինչ օրս ընդգրկված չէ ցուցակում՝ չնայած պարունակում է շատ հայտնի հայրենական ընկերություններ և համապատասխանում է այն բոլոր չափորոշիչներին, որոնք պահանջվում են հանրային նշանակություն ունեցող ձեռնարկություն համարվելու համար: Հոլդինգի աշխատակիցների թիվը 2500 է (պահանջը՝ 1500), և դրա ակտիվները գերազանցել են 2,6 մլրդ մանաթը (պահանջը՝ 300 մլն. մանաթ), տարեկան եկամուտները պետք է գերազանցեն 120 միլիոն մանաթը, ինչը, անշուշտ, վերաբերում է «Փաշա հոլդինգին», սակայն կառավարությունը չի թարմացրել հասարակական նշանակության օբյեկտների ցուցակը 3 տարվա ընթացքում: Բանն այն է, որ եթե ​​հոլդինգը երբևէ ավելացվի ցուցակին, ապա հասարակությունը կկարողանա օգտվել ընկերության համախմբված ֆինանսական հաշվետվություններից:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: