ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունում քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ստեփան Բարաքյանին և ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների: 
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությունը և նշել, որ այն գտնվում է ամուր հիմքերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների տնտեսական կապերի հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետն անհրաժեշտ է համարել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի գործունեության ակտիվացումը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների գործարար կապերի սերտացմանն ու ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: 
Դեսպան Շարպանտիեն կարևոր է համարել հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ համատեքստում նշել, որ մշտական կապի մեջ է ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆրանսիական ընկերությունների հետ, համապատասխան քայլեր են իրականացվում նաև ֆրանսիական նոր ձեռնարկություններ հայաստանյան շուկա ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին տեղեկացրել է, որ ֆրանսիական մի խումբ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, քաղաքաշինության և առողջապահության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դրանք կյանքի կոչելու համար անցկացվում են բանակցություններ և քննարկումներ: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ այժմ աշխատանքներ են տարվում հաջորդ տարվա սկզբին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի կազմակերպման նպատակով, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ երկկողմ սերտ փոխգործակցությունը կտա իր արդյունքը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ՀՀ-ում ֆրանսիական ընկերությունների գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող այլ հարցեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: