ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում բիզնեսի համար իրական հնարավորություններ կան. Միլս

ԱՄՆ-ի նպատակն է Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելը: Այս մասին նոյեմբերի 17-ին Կառավարությունում Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Խորհրդի նիստի շրջանակում Հայաստան է ժամանել ամերիկյան պատվիրակություն՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալի գլխավորությամբ:

«Այս համաժողովների շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն: Նույն կերպ նաև հայ ներդրողներին ԱՄՆ-ում ներդրումների կատարելու հարցում ոչ ոք չի կարող հրահանգ տալ: Մենք աշխատում ենք այնպիսի միջավայրի ձևավորման շուրջ, որը երկու երկրները գրավիչ կդարձնի ներդրողների համար», - ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ հայ ու ամերիկացի պաշտոնյաներն այս հանդիպման շրջանակում անդրադարձ են կատարելու այն հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առևտրի համար՝ մաքսային, լիցենզավորման հետ կապված և այլ հարցերին:

«Ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ այստեղ կան, մենք պետք է կարողանանք այդ հնարավորությունների համար նպաստավոր պայմաններ ապահովել: Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների նկատմամբ, որպեսզի նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից», - ընդգծել է Միլսը, մեջբերում է Aravot.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: