Ի՞նչ հնարավորություններ է ստանում ընդդիմությունը սահմանադրական բարեփոխումների նախագծով

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն, «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:
Նոր սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեին ընդառաջ շատ են քննարկումներն այն մասին, թե մայր օրենքի փոփոխությունն ինչ նոր հնարավորություններ կարող է տալ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին:
Ինչպես ասում են, «ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևը չէ, սակայն մարդկությունն ավելի լավը դեռ չի մտածել»: Ժողովրդավարության հիմնական «թերացում» է համարվում այն, որ կառավարման այս ձևն իրենից մեծամասնության իշխանությունն է ներկայացնում, որտեղ փոքրամասնություն կազմող խմբերը պարզապես ստիպված են ընդունել սահմանած խաղի կանոնները: Այս բացը լրացնելու նպատակով ժողովրդավարական տարբեր համակարգեր մշակել են և դեռևս շարունակում են մշակել տարաբնույթ մեխանիզմներ:
ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ևս խորհրդարանում մեծամասնություն չստացած քաղաքական ուժերին ազդեցության որոշակի լծակներով է օժտում: Օրինակ, նախագծի 104-րդ հոդվածի համաձայն, ԱԺ նախագահի երեք «տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»: Իսկ ԱԺ նախագահն իր տեղակալների, խմբակցությունների մեկական ներկայացուցիչների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ կազմում է ԱԺ Խորհուրդը: Վերջինս հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, իրականացնում է այլ լիազորություններ:
Մայր օրենքի նոր նախագիծը, ի տարբերություն գործող Սահմանադրության, մի շարք դեպքերում որոշումների կայացման համար ձայների որակյալ մեծամասնություն է պահանջում՝ պարզ կամ բացարձակ մեծամասնության փոխարեն: Օրինակ, ըստ գործող Սահմանադրության, ձայների որակյալ մեծամասնություն է (պատգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-ը) անհրաժեշտ «Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին» որոշում ընդունելու համար միայն։
Մինչդեռ նոր Սահմանադրության նախագծով նման դեպքերի թիվն անհամեմատ մեծ է: Սա նշանակում է, որ մի շարք հանգուցային որոշումներ չեն կարող կայացվել առանց ընդդիմության կամ առնվազն դրա մի մասի հավանության: Օրինակ, ըստ նախագծի 103-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Հանրաքվեի մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենքներ են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»:
Ըստ Նախագծի՝ Ազգային ժողովն է ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Միաժամանակ ԱԺ առաջարկությամբ է Նախագահը նշանակում Վճռաբեկ դատարանի դատավորներին: Իսկ առաջարկվող թեկնածուին ԱԺ-ն կրկին պարտավոր է ընտրել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Բացի այդ՝ ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով է ընտրում Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին, Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես և նշված մյուս պաշտոնյաներին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը ևս կարող է կայացվել միայն ձայների 3/5-ով:
Համեմատության համար նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող եվրոպական մի շարք երկրներում հիմնական օրենքը ձայների որակյալ մեծամասնություն է պահանջում շատ ավելի սահմանափակ դեպքերում: Օրինակ՝ Հունաստանի Սահմանադրության 28-րդ հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ն է պահանջում միջազգային այնպիսի կոնվենցիաների կամ միջպետական համաձայնագրի վավերացման մասին օրենք ընդունելու համար, որը, հանուն ազգային կարևորագույն շահերի սպասարկման, միջազգային որևէ կառույցի կամ պետության է փոխանցում Սահմանադրության իրավասության շրջանակից բխող որոշ լիազորություններ: Ձայների որակյալ մեծամասնություն է (2/3) պահանջվում նաև խորհրդարանի կողմից երկրի Նախագահի ընտրության ժամանակ: Խորհրդարանականների ձայների 3/5-ն է անհրաժեշտ նաև «պատերազմի, արտաքին վտանգի պատճառով մոբիլիզացիայի կամ ազգային անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգի դեպքում երկրի ողջ կամ որոշակի տարածքում պետական պաշարման մասին օրենք ընդունելու, արտակարգ դատարաններ հիմնելու և սահմանադրական մի շարք հոդվածների ու դրանց դրույթների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար»:
Գերմանիայում ևս, որը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրների շարքում է, Բունդեսթագի որոշումները կայացվում են հիմնականում ձայների պարզ կամ բացարձակ մեծամասնությամբ: Նշենք, որ պարզ մեծամասնություն է համարվում քվեարկությանը մասնակցած պատգամավորների թվի ձայների կեսից ավելին, իսկ բացարձակ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին: Օրինակ՝ դաշնային կանցլերի ընտրության համար անհրաժեշտ են Բունդեսթագի անդամների կեսից ավելիի ձայները: Կանցլերի առաջին թեկնածուի՝ չընտրվելու պարագայում սահմանված ժամկետում առաջադրվում է երկրորդ թեկնածուն, որին ևս ընտրվելու համար անհրաժեշտ է ձայների բացարձակ մեծամասնությունը: Վերջինիս ձախողման դեպքում առաջ է քաշվում երրորդի թեկնածությունը, որին կանցլեր դառնալու համար բավարար է ձայների պարզ մեծամասնությունը:
Ասվածից կարելի է ենթադրել, որ նոր Սահմանադրության նախագիծը որոշումների կայացման գործընթացում առավել մեծ լծակներ է տրամադրում խորհրդարանում մեծամասնություն չկազմող քաղաքական ուժերին ինչպես գործող Սահմանադրության, այնպես էլ համաեվրոպական միջինացված չափանիշների համեմատությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ) Մարդիկ գալիս են տեղամասեր բացի կամարտահայտվելուց նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և...
- Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք...
- ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 87,6 տոկոսը ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ...
- ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի
- Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի:
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:10
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
-
13:30
301-րդ հոդվածի ուրվականը շրջում է նաև Հայաստանի ներսո՞ւմ
-
12:01
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. Արման Թաթոյան
-
11:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174679-ի
-
10:05
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ
-
09:33
Տնտեսի կիրակի
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:17
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
-
07:30
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ