ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բնակչությունը հետաքրքրվա՞ծ է Սահմանադրական փոփոխություններով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրվա մոտենալու հետ դրանց շուրջ բանավեճերը դառնում են ավելի ակտիվ: Նոյեմբերի 13-ից քարոզարշավի շրջանակներում մեկնարկել է «Այո-Ոչ» հեռուստանախագիծը: Ռեալիթի շոուի մասնակից 16 քաղաքական և հասարակական գործիչներն բաժանված են 2 խմբի, որոնք հանդես են գալիս սահմանադրական փոփոխությունների կողմ և դեմ: Խմբերից մեկը քարոզարշավը իրականացնում է հյուսիսային, մյուսը՝ հարավային շրջաններում: Բնակչության հետ նրանց հանդիպումները ցուցադրվում են ուղիղ եթերում:

Ինչպես ցույց են տալիս այդ հանդիպումները, բնակչության հիմնական մասն այդքան էլ հետաքրքրված չէ այդ փոփոխություններով: Այս մասին վկայում են նաև սոցիոլոգիական հարցման արդյուքները: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հարցման համաձայն բնակչության 25%-ը հետաքրքրված չէ հանրաքվեով, 10%-ը չի մասնակցելու դրան:
Ինչպես նշել է կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, բնակչության միայն 30%-ն է կողմնորոշված հանրաքվեին մասնակցելու հետ կապված, սակայն հստակ ասել, թե քանի տոկոսն է կողմ կամ դեմ լինելու, չենք կարող, քանի որ ամեն ինչ գործընթացի մեջ է: Նշվում է, որ բնակչության մոտ 37%-ը կողմնորոշված չէ, որից 7%-ը ընդհանրապես ծանոթ չէ նոր Սահմանադրության բովանդակությանը:

Չնայած, որ Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են երկրի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների անկուսակցական ներկայացուցիչների առկայություն՝ վեջիններս ևս դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես են քվեարկելու իրենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը:

«Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ ես ուրախ եմ, բայց որպես Հայաստանի քաղաքացի ինձ մոտ հարցեր են առաջանում մի շարք հոդվածների կապակցությամբ, որոնք հակասում են ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների ազգային մտածելակերպին», - նշել է նա՝ ընդգծելով, որ  «պետք է հաշվի առնել սեփական մտածելակերպը, եվրոպական փորձը չի կարող արմատավորվել հասարակությունում»: Այն մասին, որ Սահմանադրական փոփոխություններում իշխանությունները պետք է հաշվի առնեին նաև հայաստանյան իրողությունները, նշել է նաև աշխարհահռչակ հայ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը:

Թանկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ կառավարման խորհրդարանական համակարգն ավելի նախընտրելի է այն երկրների համար, որոնք ունեն ամուր ժողովրդավարություն: Այլ դեպքերում կառավարման խորհրդարանական համակարգը բերում է նրա, որ քաղաքական լծակները կենտրոնացած են լինում միայն մեկ ուժի ձեռքում, որը կունենա խորհրդարանական կայուն մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: