ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հին հնդկական վեդաներ

      "Վեդա"-ն սանսկրիտ բառ է, որը նշանակում է "գիտելիք": Վեդաները հին հնդկական սուրբ տեքստեր են կամ "աստվածային գիտելիքներ", որոնք ներառում են.  սամհիտները` սրբազան հիմները,  բրահմանները` ծեսերի բացատրությունը, ուպանիշադները, սուտրա-ձեռնարկները սուրբ լեզվի եւ ծեսի հետ քրմական դպրոցների աշխատանքի համար եւ այլն:
      Այդ տեքստերը հազարամյակների ընթացքում փոխանցվել են բանավոր խոսքի միջոցով, իսկ այնուհետեւ` արդեն մեր թվարկությունում, սկսել են գրի առնվել: Վեդաների հին լինելն ապացուցվում է նրանով, որ դրանք գրված են սանսկրիտի այնքան հին ձեւով, որ նման այլ աշխատություն գրականության
մեջ չկա: Միայն ամենագիտուն պանդիթ-բրահմինները կարող են վեդաները բնագրով կարդալ: Վեդաների տեքստերը վերջնականորեն մշակվել եւ կազմվել են մ.թ.ա. 14դ.-ում:
      Վեդաները հսկայական նշանակություն ունեն: Նախ` նրանք տանում են մեզ դեպի հին արիական կրոնի ակունքները, երկրորդ` տալիս են Հնդկաստանը հասկանալու բանալին, եւ երրորդ` տալիս են էզոտերիկ դոկտրինայի եւ բոլոր արիական կրոնների հիմնական գաղափարների ըմբռնումը: Այստեղ են ներառված հին հնդիկների գիտելիքները աստվածների, մարդու եւ զոհաբերության մասին, որը միացնում է երկրային աշխարհը աստվածայինի հետ: Վեդաներում արտացոլված են մարդու պատկերացումները շրջապատող աշխարհի, տիեզերքի, արարողակարգի, սոցիալական կառուցվածքի, էթիկական արժեքների եւ բարոյականության մասին:
      Կա վեդաների 4 հիմնական գիրք` Ռիգվեդա, Սամավեդա, Յաջուրվեդա եւ Ատհարվավեդա:
     Ռիգվեդան, այսինքն` հիմների վեդան, հնդարիական աստվածներին նվիրված հիմների ամենահին ժողովածուն է եւ բաղկացած է 1028 հիմնից, որոնք փառաբանում են հնդարիական աստվածների սխրանքները եւ բարեգործությունները: Ռիգվեդայում խոսվում է 330 մլն աստվածությունների մասին:
      Սամավեդան երգերի վեդան է, Յաջուրվեդան` զոհաբերության ծեսի բանաձեւերի վեդան, Ատհարվավեդան` մոգական հմայախոսությունների վեդան: Այն հենց սկզբից կապված է եղել կրակի պաշտամունքի քրմերի հետ, որոնք մոգության գիտակներ էին: Նրանք տնային ծեսի հիմքն են դրել, որը մինչ օրս հինդուիզմում կարեւոր տեղ է գրավում:
      Վեդան անսահմանության երաժշտությունն է, որը հնչում է հավերժ:
  Հին իմաստուններն այն լսում էին եւ փոխանցում իրենց սերունդներին որպես թանկարժեք ժառանգություն:
  Նաիրա Մկրտչյան
Նյութը պատրաստվել է
"Հնդկաստան. հեռու եւ մոտ" ծրագրի շրջանակում
29.07.2011

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2025
       
    23.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: