ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նոր Հայաստան» ճակատը հրավիրում է Վճռորոշ հանրահավաքի

«Նոր Հայաստան» ճակատը Ազատության հրապարակում հրավիրում է Վճռորոշ հանրահավաքի: Հանրահավաքը տեղի կունենա ժամը 20:00-ին: 

«Այսօր կարևոր խնդիր է լուծվում Ազատության հրապարկում։ Այդ խնդիրը վերաբերում է մեր բոլորի ապագային, մեր երկրի ապագային ու մեր զավակների ապագային։ Մենք ահազանգ ենք հնչեցնում։ Սարգսյանական խունտան երկիրը անապատի է վերածում և զրկում Հայաստանի քաղաքացիներին հայրենիքում ապրելու ապագայից։ Եթե դու այսօր կարողանում ես մի կերպ գոյատևել, հիշի՛ր, որ վաղը դրա հնարավորությունը չես ունենալու։ Վաղը քո զավակները անկարող են լինելու ապրել Հայաստանում, որովհետև նրանց առջև փակվելու են ապահով կյանքի բոլոր դռները։ Ուստի, խորհի՛ր և ականջալու՛ր եղիր մեր կանչին։ Ոտքի կանգնիր՛, բոյկոտի՛ր աշխատանքդ, եթե այն ունես, գործադու՛լ հայտարարիր, փակիր խանութդ կամ բիզնեսդ, եթե այն ունես, բոյկոտի՛ր դասերդ համալսարաններում և ուսումնական մյուս հաստատություններում, ժամանակավորապես մի կողմ դիր բոլոր զբաղվածություններդ և արի՛ Ազատության հրապարակ։ Միայն միասնական պայքարով կարող ենք հաղթանակ գրանցել։ Հակառակ պարագայում, չմասնակցելով գործընթացներին, դու ստորագրում ես Հայաստանի մահկանացուն, հետևաբար նաև` քո զավակների Հայաստանում ապրելու ապագայի մահկանացուն»,- ասվում է «Նոր Հայաստան» ճակատի հայտարարության մեջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: