ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանությունը ստացել է 96 ահազանգ

Դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 96 ահազանգ. 7-ը՝ «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 87-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ,տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Թեև հայտարարություններում կան ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ոստիկանությունն ուսումնասիրել է բոլոր հաղորդումները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նյութեր նախապատրաստելու և դրանց հետագա ընթացքը լուծելու համար:

Հանրաքվեի ընթացքին հետևող անձանց ու կազմակերպություններին կրկին հորդորում ենք ճշտել փաստերն ու տեղեկությունները, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել ոստիկանություն կամ ոստիկանության «Թեժ գծին», ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել իրավախախտումներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: