ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կլիմայի մասին նոր համաձայնագիրը մտահոգությունների տեղիք է տալիս

Փարիզի կլիմայի գագաթաժողովի մասնակիցներին 11 օր տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է մշակել կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախնական տարբերակը: Ինչպես նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, փաստաթուղթը կրճատվել է՝ 43-ից դառնալով 29 էջ, սակայն դրա վերաբերյալ մասնակիցների միջև հիմնական հակասությունները դեռ պահպանվում են:

Մինչ այժմ գագաթաժողովի մասնակիցներին չի հաջողվում համաձայնության գալ գլոբալ տաքացման թույլատրելի մակարդակի շուրջ: Մասնավորապես, առաջարկվում է մինչինդուստրիալ ժամանակի համեմատ սահմանել 1,5 կամ 2 աստիճան (Ցելսիուսի սանդղակով): Եվրոպական, մի շարք լատինաամերիկյան, մոտ 80 աֆրիկյան երկրներ և կղզի պետությունները պնդում են, որ գլոբալ տաքացման թույլատրելի առավելագույնը լինի 1,5-ը: «Մենք չենք ընդունի մինիմալիստական համաձայնագիր», - նշել է Մարշալյան կղզիների արտաքին գործերի նախարար Թոնի դե Բրումը՝ ընդգծելով, որ նոր փաստաթղթում առավելագույն թույլատրելի տաքացումը պետք է լինի 1,5 աստիճանի սահմանում:

Սակայն մթնոլորտի խոշոր ախտոտողները, ինչպիսին են օրինակ Չինաստանը և Հնդկաստանը, նախընտրում են, որ գլոբալ տաքացման թույլատրվող առավելագույնը սահմանվի 2 աստիճանը, քանի որ դա նրանց թույլ կտա կուտակվող գազերի ավելի մեծ քանակություն վառել: Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կլիմայական փոփոխությունների դեմ իր պայքարի հիմնական մասը ֆինանսավորել, սակայն պետք է թույլատրվի մինչև 2030 թվականը արտանետվող թափոնների աճ:

Այս փաստաթղթի հետ կապված լուրջ մտահոգություններ ունի նաև Ավստրալիան: Այս մասին հայտարարել է  բանակցություններում Ավստրալիայի ներկայացուցիչը՝ հանդես գալով ոչ եվրոպական ինդուստրալիզացված պետությունների անունից, որոնք հայտնի են «անձրևանոցի խումբ» անվամբ: Մասնավորապես նշվում է, որ այդ փաստաթղթում հաշվի չի առնվում զարգացած և զարգացող երկրների միջև առկա տարբերությունը:  Զարգացող երկրները կարծում են, որ համաձայնագրի տեքստում ամրագրված չեն այսպես կոչված «հարուստ երկրների» պարտականությունները կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման հարցում:

Նշենք, որ քաղաքական գործիչները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստաթղթում ներկայացված առաջարկությունները համարում են հետաքրքիր, բայց ոչ բավարար համաձայնագրի մասին խոսելու համար: Փաստաթղթի ստորագրումը, որն իրավական առումով ավելի խիստ է, քան  Կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, նախատեսված է դեկտեմբերի 11-ին:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: