ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինչև հակամարտության վերջնական կարգավորումն՝ անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների առաքելությունն Արցախում. Արայիկ Հարությունյան

Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվելէր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Խորհրդի համակարգողներ ֆրանսահայ հասարակական գործիչ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Իր հերթին երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հանրապետությունում ընթացող սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

Առկա մարտահրավերներին դիմակայելու, կատարվող աշխատանքները հաջողությամբ իրականացնելու ու պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում Նախագահը կարևորել է համահայկական համախմբվածության, յուրաքանչյուր հայի ներգրավվածության աստիճանի բարձրացման և ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
«Ամեն մեկը, որտեղ էլ լինի, իր գիտելիքների, փորձի, կարողությունների, ունակությունների ու հմտությունների սահմաններում պետք է նպաստի Հայրենիքի զարգացմանն ու զորացմանը: Սա է հայոց պետականությունն ամրացնելու, ժամանակակից հարափոփոխ աշխարհում մեր ազգային ինքնությունը պահելու միակ ճանապարհը: Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին ու այսօր էլ օգնում է ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` միշտ մնալով հայկական: Նախագահ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ ֆրանսահայերը կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունը ու կնպաստեն Արցախի և Ֆրանսիայի միջև գործնական կապերի խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: Անվտանգությանն առնչվող հարցին ի պատասխան՝ Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների, որպես Արցախիժողովրդի անվտանգության երաշխավորի, անժամկետ առաքելությունն Արցախում՝ դրան զուգահեռ աշխատելով լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: