Կլիմայի մասին նոր համաձայնագիրը մտահոգությունների տեղիք է տալիս
Փարիզի կլիմայի գագաթաժողովի մասնակիցներին 11 օր տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է մշակել կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախնական տարբերակը: Ինչպես նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, փաստաթուղթը կրճատվել է՝ 43-ից դառնալով 29 էջ, սակայն դրա վերաբերյալ մասնակիցների միջև հիմնական հակասությունները դեռ պահպանվում են:
Մինչ այժմ գագաթաժողովի մասնակիցներին չի հաջողվում համաձայնության գալ գլոբալ տաքացման թույլատրելի մակարդակի շուրջ: Մասնավորապես, առաջարկվում է մինչինդուստրիալ ժամանակի համեմատ սահմանել 1,5 կամ 2 աստիճան (Ցելսիուսի սանդղակով): Եվրոպական, մի շարք լատինաամերիկյան, մոտ 80 աֆրիկյան երկրներ և կղզի պետությունները պնդում են, որ գլոբալ տաքացման թույլատրելի առավելագույնը լինի 1,5-ը: «Մենք չենք ընդունի մինիմալիստական համաձայնագիր», - նշել է Մարշալյան կղզիների արտաքին գործերի նախարար Թոնի դե Բրումը՝ ընդգծելով, որ նոր փաստաթղթում առավելագույն թույլատրելի տաքացումը պետք է լինի 1,5 աստիճանի սահմանում:
Սակայն մթնոլորտի խոշոր ախտոտողները, ինչպիսին են օրինակ Չինաստանը և Հնդկաստանը, նախընտրում են, որ գլոբալ տաքացման թույլատրվող առավելագույնը սահմանվի 2 աստիճանը, քանի որ դա նրանց թույլ կտա կուտակվող գազերի ավելի մեծ քանակություն վառել: Չինաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կլիմայական փոփոխությունների դեմ իր պայքարի հիմնական մասը ֆինանսավորել, սակայն պետք է թույլատրվի մինչև 2030 թվականը արտանետվող թափոնների աճ:
Այս փաստաթղթի հետ կապված լուրջ մտահոգություններ ունի նաև Ավստրալիան: Այս մասին հայտարարել է բանակցություններում Ավստրալիայի ներկայացուցիչը՝ հանդես գալով ոչ եվրոպական ինդուստրալիզացված պետությունների անունից, որոնք հայտնի են «անձրևանոցի խումբ» անվամբ: Մասնավորապես նշվում է, որ այդ փաստաթղթում հաշվի չի առնվում զարգացած և զարգացող երկրների միջև առկա տարբերությունը: Զարգացող երկրները կարծում են, որ համաձայնագրի տեքստում ամրագրված չեն այսպես կոչված «հարուստ երկրների» պարտականությունները կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման հարցում:
Նշենք, որ քաղաքական գործիչները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստաթղթում ներկայացված առաջարկությունները համարում են հետաքրքիր, բայց ոչ բավարար համաձայնագրի մասին խոսելու համար: Փաստաթղթի ստորագրումը, որն իրավական առումով ավելի խիստ է, քան Կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, նախատեսված է դեկտեմբերի 11-ին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 2,06 կմ/ժ