ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նարդարանում հատուկ գործողությունը դեռ շարունակվում է

Ադրբեջանական Նարդարան ավանում, չնայած արտաքին հանգստությանը, դեռևս շարունակվում է ներքին զորքերի հատուկ գործողությունն՝ ուղղված սահմանադրական կարգի վերականգնմանը, հայտնում է haqqin.az-ը:

Նարդարանի ավագանի Նատիգ Քերիմովի փոխանցմամբ՝ շարունակվում են տեղի բնակիչների խուզարկությունները և ձերբակալությունները: Նշենք, որ նախորդ շաբաթ Քաղբանտարկյալների մոնիթորինգային կենտրոնը մտահոգություն էր հայտնել «Մուսուլմանական միասնություն» շարժման ձերբակալված առաջնորդ Տալե Բագիրզադեի իրավունքների խախտման կապակցությամբ, փոխանցում է ադրբեջանական Turan գործակալությունը:  «Կան բոլոր հիմքերը մտածելու, որ Տալե Բագիրզադեն կտտանքների է ենթարկվում, նրան արգելում են հանդիպել փաստաբանի և ծնողների հետ, ինչը հակասում է Կտտանքների արգելման մասին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նրա մարմնի վրա կան կտտանքների հետքեր»,- հայտարարել է կենտրոնի տնօրեն Էլշան Հասանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացել Նարդարանում, որը պաշտոնապես ներկայացվում է որպես պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ: Գործողության ընթացքում զոհվել էր վեց մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով ձերբակալությունը:

Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս շրջանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ դեռ խորհրդային տարիներից, երբ մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում էր ավագների խորհրդի կողմից, որը չէր ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։

Նման պայմաններում Նարդարանում հատուկ գործողություն սկսելու ադրբեջանական իշխանությունների փաստարկn այդքան էլ համոզիչ չի թվում: Նշենք, որ վերջին շրջանում «Մուսուլմանական միասնություն» շարժման ղեկավարները բազմիցս հանդես են եկել իշխանությունների քննադատությամբ, ինչը բնականաբար չէր կարող վրիպել Բաքվի ուշադրությունից, քանի որ երկրում լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի, իրավապաշտպաների և լրագրողների մոտ ձևավորած վախի մթնոլորտի պայմաններում իսլամական այս շարժումը կարող է դառնալ իշխանությունների քաղաքականությունից դժգոհ բազմաթիվ ադրբեջանցիների համար համախմբող ուժ՝ նույնիսկ, եթե վերջիններս այդքան էլ հավատացյալ չեն:

Նշենք նաև, որ Բաքվում լուրջ մտահոգության կա, որ Նարդարանի իսլամիստները հովանավորվում են Իրանի կողմից և ցանկացած պահի կարող են գործել Իսլամական հանրապետության շահերից ելնելով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: